Loading...

Articles

Մի լեզու ունեմ Այն էլ օրեցօր աղավաղվում է ու դառնում օտար

18:02, Saturday, 04 July, 2020
Մի լեզու ունեմ Այն էլ օրեցօր աղավաղվում է ու դառնում օտար

* * *

Ա՜խր, ծո՜վ չունեմ,

Հույզերս տամ նրան,

Ցավերս քամեմ ծովի ալիքին,

Ա՜խր, ի՞նչ անեմ

Երազանքներիս ու կարոտներիս նավը ո՞ւր քշեմ…


    

Ա՜խր, սա՜ր չունեմ,

Սարիս նայում եմ ուրիշ աչքերով,

Ձեռքերս հեռվից երկարում նրան,

Ի՞սկ իմ ցավերը ո՞ւմ պետք է պատմեմ,

Ի՞նչքան կարող եմ դիմանալ …


    

Կենացներ ունեմ բարձրագո՛չ ու վեհ,

Աղոթքներ՝ տխո՜ւր, միալա՜ր,

Զենքը ձեռքներին սերունդներ ունեմ,

Բայց ժայռի կողերն անընդհատ կրծող

Քամիներ ունեմ դավաճան…


    

Ա՜խր, սա՛ր չունեմ,

Ա՜խր, ծո՛վ չունեմ,

Մի լեզու ունեմ

Այն էլ օրեցօր աղավաղվում է ու դառնում օտար,

Ա՜խր, ի՞նչ անեմ

Իմ սերունդներին ի՞նչ պետք է թողնեմ

Թե դա էլ կորավ…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5311 | 0 | 0
Facebook