Loading...

Articles

Շ Ա Խ Եւ Մ Ա Տ

19:08, Tuesday, 30 June, 2020
Շ Ա Խ Եւ Մ Ա Տ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Շ Ա Խ
Եւ Մ Ա Տ


    

Ամեն մեկս գեթ մեկ անգամ

Ինքներս մեզ հարց ենք տալիս,

Թե ինչու՞ ենք եկել աշխարհ

Եւ ի՞նչն է մեզ միշտ դուր գալիս:


    

Մեկն ուզում է միշտ արարել,

Մյուսն էլ քանդել ու ավիրել:

Ու ամեն օր չարն ու բարին

Ընտրություն են դարերից դար:


    

Ո՛րն ընտրում ես՝ այն դառնում է

Քո ողջ կյանքի նպատակը,

Դու դառնում ես հաստատակամ,

Նրան գերի՝ կամակատար:


    

Որ չլիներ չարն ու բարին,

Էլ մեկմեկու չէին խանգարի,

Էլ չէին լինի դատավորներ,

Էլ չէր լինի բանտ ու կալանք,

Քանի որ կա դրախտային կյանք:


    

Չեմ հասկանում, ո՞նց է լինում,

Ինչու՞ մարդիկ

Ամեն մեկը իրեն հերթին

Իր ուզածն է առաջ տանում,

Ինչի՞ց է, որ չեն կամենում

Չարը բարուց զանազանել:


    

Ես կասեի,

Ազատ կամքով ընտրությունը

Որոշում է մեր ապագան.

Մենք ինքներս հոժար կամքով

Թշնամի ենք դառնում իրար:


    

Երկու եղբայր թշնամացած,

Կայեն-Աբել ենք միշտ խաղում,

Խաղի վերջում դատավորը՝

Արդար Աստված

Հայտարարի է բերում մարդկանց,

Եւ հաշիվն է բացվում հանկարծ՝

Շախ և Մատ:


    

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ - 28.06.2020

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
755 | 0 | 0
Facebook
COMMENT.am