Loading...

Articles

Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի. Վահան Բաբայան

23:59, Monday, 29 June, 2020
Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Համընդհանուր լոքդաունը կբերի պետության համընդհանուր նոկդաունի

Մարտ ամսից Փաշինյանի կառավարությունը չի կարողանում մեղմացնել կորոնավիրուսի ազդեցությունը ոչ միայն մարդկանց վարակվելու և մահանալու հարցում, այլ նաև տնտեսության վրա: Հիմա նոր են մտածում նաև լոքդաունի մասին, ինչը վստահել այս տապալված և արդեն վստահությունը կորցրած կառավարությանը կլինի հանցավոր քայլ մեր պետության հանդեպ: Այսքան ժամանակ իրենք չկարողացան կանխել կամ դեմը առնել այս աղետի իսկ հիմա շարունակում են իրենց փորձնական մեթոդներով խաղալ միլիոնավոր մարդկանց ապագայի հետ:

Ավելին դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու անվան տակ ձեռնարկվում են նաև քայլեր քաղաքական ընդդիմությանը լռեցնելու, խաղաղ հավաքները արգելելու և խորհրդարանում միանձնյա որոշումներ անցկացնելու համար:

Չի բացառվում, որ համավարակի անվան տակ Փաշինյանի ռեժիմը գնա մեկ տարով արտակարգ դրությունը երկարաձգելու` նույնիսկ պարետային ժամ հաստատելու ճանապարհով»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1011 | 0 | 0
Facebook
COMMENT.am