Loading...

Articles

Դիմակ դնել պարտադրելով իրենց հանցավոր անգործության մեղքը բարդում են ժողովրդի վրա. Գարիկ Ուրումյան

15:26, Monday, 29 June, 2020
Դիմակ դնել պարտադրելով իրենց հանցավոր անգործության մեղքը բարդում են ժողովրդի վրա. Գարիկ Ուրումյան
     Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դիմակ դնել պարտադրելով իրենց հանցավոր անգործության մեղքը բարդում են ժողովրդի վրա
     Դեռևս մարտի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, ըստ որի կորոնավիրուսի տեղափոխումը անձից այլ անձի տեղի է ունենում սերտ կոնտակտի միջոցով, երբ շփվում են 1 մետրից պակաս հեռավորության վրա: Ըստ նույն հայտարարության, կորոնավիրուսը փոխանցվում է ոչ թե օդի միջոցով, այլ ջրի մանրադիտակային մասնիկների միջոցով, որոնք վարակված անձը արտանետում է հազի կամ փռշտոցի միջոցով: Նման եզրահանգման ԱՀԿ-ն եկել է Չինաստանում 75000 վարակակրի ուսումնասիրելով:
     Արդյոք դա լիովին հիմք չի՞ տալիս ապացուցելու համար, որ անտեղի է պարետի հայտարարած որոշումը, ըստ որի պիտի տուգանվեն նաև մեքենաների մեջ միայնակ գտնվող և փողոցում միայնակ զբոսնող և դիմակ չկրող անձինք:
     Մեզ ի պատասխան դրա ասում են, թե մի շարք այլ երկրներում ևս բոլոր անձինք այս օրերին պարտադիր դիմակ են կրում, սակայն ստում են, քանի որ այդ երկրներում ոչ թե իրականում համատարած դիմակ են կրում, այլ միայն քաղաքներում` մեգապոլիսներում, որտեղ բնակչությունը շատ խիտ է և մի քանի անգամով գերազանցում է ողջ Հայաստանի բնակիչների թվին: Եվ անտեղի է նման համեմատությունը:
     Կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Բժշկական դիմակ կրելը կյանքի և առողջության համար վտանգ է ստեղծում, գերճնշում և/կամ շնչառական խնդիր ունեցողների համար: Կարծիք կա, որ Հայաստանի բնակչության մեջ շատ են նման անձինք, որոնք տառապում են քրոնիկ գերճնշումով, ու յուրաքանչյուր դիմակի պատճառով ստեղծված թթվածնային քաղցը կարող է ճակատագրական հետք թողնել այդ անձանց կյանքի և առողջության վրա: Սակայն սա կարծես ոչ մեկին չի հետաքրքրում:
     Դիմակ դնել պարտադրելով իշխանավորներն իրենց հանցավոր անգործության մեղքը բարդում են ժողովրդի վրա: Սակայն թե համաճարակը, թե այս իշխանությունները ժամանակավոր են և կգա ժամանակը, և նրանք իրենց հանցավոր անգործության և մեղքն ուրիշի վրա բարդելու համար պատասխանը կտան: Մենք հետևողական ենք լինելու»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2180 | 0 | 0
Facebook