Loading...

Articles

«Բնիկ երևանցի» մտավորականները արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրանց գրպանին. Գարիկ Ուրումյան

13:09, Saturday, 27 June, 2020
«Բնիկ երևանցի» մտավորականները արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրանց գրպանին. Գարիկ Ուրումյան
     Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բնիկ երևանցի» մտավորականները արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրանց գրպանին

Լավ հիշում եմ, թե որ «բնիկ երևանցի» մտավորականներն էին Երևանում փողոց փակում կանաչապատ տարածքների համար, բաթօթյա համերգ տալիս և «գիթառ քոքում», ասմունքում, երգում Երևանի համար, Մաշտոցի պուրակի համար, օղակաձև զբոսայգու համար, Հին Երևանցու փողոցի թաղի՝ Հյուսիսային Պողոտայի փոխարեն նախկինում եղած տների համար, Աֆրիկյանների տան համար…
     Սակայն ու՞ր էին նրանք, երբ «նորերը» փակեցին ՀՀ մշակույթի նախարարությունը: Նրանք լուռ էին: Կարծիք հայտնվեց, թե դա ավելորդ և քաղաքականացված կառույց էր և այդպիսի տեսքով պետք էլ չէր մշակույթի գործիչներին: Առաջ եթե մի քիչ հարգանք և պատկառանք ունէի, այդ անձանց նկատմամաբ, այս սուսիկ փուսիկությունից հետո վերացավ` աչքիցս ընկան:
     Սակայն վերջնականապես աչքիս ընկան և որպես «բնիկ երևանցի» հավասարվեցին 1000 տարվա մեռելներին, 2019-ի աշնանը, երբ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը Երևանի բազմաթիվ հողատարածքների վրա բազմահարկ շենքեր կառուցելու թույլտվություններր է տվել մի շարք մեծահարուստների և որ սակայն դա ամենևին էլ չի մտահոգում այդ նույն «բնիկ երևանցի» մտավորականներին, որոնք նախկինում փողոց էին փակում, ամեն կանաչ տարածքի համար և ամեն մեծ շենքի դեմ փողոց փակում:
     Այսօր սակայն երբ «թավշյա հեղափոխությունից» անցել է արդեն ավելի քան 2 տարի և Երևանում գույքահարկի շեշտակի թանկացման օրենք է ընդունվում` նրանք կարծես թե նորից են հայտնվել և հիշել իրենց «բնիկ երևանցի» և մտավորական լինելու մասին: Այսինքն դա նրանք հիշեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրաց գրպանին: Այսինքն նրանց այդքան էլ չի հետաքրքրում կանաչ տարածքների շահը, Երևանի շահը, այլ հետաքրքրում է իրենց սեփական գրպանի շահը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3216 | 0 | 0
Facebook