Loading...

Articles

Սոկրատեսի վերջին խոսքը մահվանից առաջ

19:28, Monday, 22 June, 2020
Սոկրատեսի վերջին խոսքը մահվանից առաջ

«Ով վճարի նրա պարտքերը, կհարստանա»:

Չակերտներում առնված այս նախադասությունը ոչ թե ինչ-որ մեկից քաղված խոսք է, այլ՝ ասացվածք: Ի դեպ, կարծում եմ, տարօրինակ ասացվածք է, որովհետև մենք, վճարելով ուրիշների պարտքերը, ոչ թե հարստանում ենք, այլ աղքատանում:

Բայց եթե խնդիրը հոգեբանական առումով դիտարկենք, ապա, հիրավի, պարտքի առկայությունը բեռ է, որը մասամբ ճնշում է առնվազն ազնիվ ու պարտաճանաչ մարդկանց բարոյական ոգին: Հենց որ պարտք ունեցողի պարտքը մարում ենք, այդժամ ազատվում ենք ենք մեզ ճնշող ծանր բեռից ու կարողանում ենք լիարժեք կյանքով, առանց խղճի խայթ զգալու ապրել ու բարոյապես «հարստանալ»:

Հավատանք, թե Սոկրատեսը հենց այս բարոյական սկզբունքն է նկատի ունեցել, երբ մահվանից առաջ իր աշակերտին խնդրել է.

«Կրիտո՛ն, մենք Ակլեպիոսին մի աքաղաղ ենք պարտք: Վճարե՛ք, չ՛մոռանաք»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4715 | 0 | 0
Facebook