Loading...

Articles

Զուգորդություն

15:14, Wednesday, 17 June, 2020
Զուգորդություն
    
    
     Անդիմադիր է կինը մոլեխանձ,
     Թե սազ գալով է դարչնագույնը բեժ,
     Արի, սեղեխի սոլերով խաղանք,
     Հենց որ լրբանա մուծուցիկն է խեժ։
    
     Համակցությունը զմրուխտ ու սևի,
     Էն Դամասկոսի վարդի պես կոկոն,
     Թե որ հրաշք է, էլ ոնց ուսեի,
     Մեղրամոմից են ճրագ ու կերոն։
    
     Հետո կիտրոնի դեղինն է սիրուն,
     Գունատ դեղինը խորշոմների մեջ,
     Բալի կարմիրն ինձ, մնացորդն՝ Աստծուն,
     Խտղտելի եմ անգրգիռ, թե գեջ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2552 | 0 | 0
Facebook