Loading...

Articles

ՄԵԾ վախից ծնված հանձնարականի հետքերով...

Harut
Author:
Harut
14:02, Saturday, 13 June, 2020
ՄԵԾ վախից ծնված հանձնարականի հետքերով...
     Քիչ առաջ իշխանության մեր ներքին աղբյուրները հայտեցին, որ Վարչապետի մակարդակով Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ հատուկ հանձնարարական է իջեցվել հարկային մարմիններին, Դատախազությանը, Ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Մասնավորապես՝ ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի հետ փոքր-ինչ առնչություն անգամ ունեցող բոլոր օբյեկտներում: Քանի որ այս ստուգումները մշապես էլ եղել են՝ հարկային մարմիններին հրահանգվել է արխիվը մանրախնդրորեն քչփորելուց բացի, նոր հանգամանքներ և փաստեր սարքել: Շեշտը իհարկե դրված է կրկին շոուի վրա:
     Իշխանությունների «սիրելի» ևս մեկ հնարք՝ հստակ հանձնարարական վերաբերել է Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ շինծու՝ ֆեյք գործ կարելուն: Դրանով իսկ փորձելով լռեցնել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին:
     Հասկանալի է, որ այս իշխանությունների ամբողջ գործունեությունն է ֆեյքի հոգաբանությամբ, բայց այս դեպքում կույրն անգամ կնկատի, որ Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ ելույթը կաթվածահար է արել ամբողջ պետական ապարատը: Մինչդեռ իրեն ժողովրդի իշխանություն հորջորջողների միակ մտահոգությունը այս օրերին պետք է լիներ համավարակի օրեցօր ռեկորդներ գրանցող տեմպերը նվազեցնելը, մարզերում կորոնավիրուսի բուժման կենտրոններ հապշտապ ստեղծելը, որ մարդիկ մարզերից չգան Երևան, օրերով սպասեն մեկ ազատ մահճակալի, և հիվանդանոցի միջանցքներում մահանան առանց օգնություն ստանալու...
     Իսկ, ինչ վերաբերում է հանձնարարականներին, ապա դրանք վախից, ՄԵԾ վախից ծնված հանձնարարականներ են. Վախ՝ քննադատվելուց, վախ՝ իշխանությունը կորցնելուց, վախ՝ պատասխանատվության ենթարկվելուց. Իսկ որ պատասխան տալու ժամանակը գալու է, թող ոչ մեկ չկասկածի:
     Հ.Գ. Դե ինչ, իշխանությունների սիրելի զբաղմունքը եղել և մնում է տարբեր մասշտաբների մասկի-շոուների, դիմակահանդեսների կազմակերպումը: Այլ խոսքով, երկրում «պոլնի մասկարադ» է՝ իրեն հատուկ ատրիբուտիկայով: Մնում է միայն հուսալ, որ շուտով ժողովուրդը ականատես կլինի ոչ պրոֆեսիոնալ, անտաղանդ մասկի-շոուների վախճանին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3947 | 0 | 0
Facebook