Loading...

Articles

Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խայծն է, ծուղակը, որով փորձում է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց իր «կոդավորված» խոսքերով. Գարիկ Ուրումյան

04:13, Sunday, 07 June, 2020
Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խայծն է, ծուղակը, որով փորձում է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց իր «կոդավորված» խոսքերով. Գարիկ Ուրումյան
     Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խայծն է, ծուղակը, որով փորձում է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց իր «կոդավորված» խոսքերով։
     Ի՞նչ է նշանակում կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Այսինքն` նա «հեղափոխական» չինովնիկներին փորձ է անում համեմատել պատերազմողների հետ, բարձրացնել և հերոսացնել նրանց, դրանով ևս մեկ անգամ ստորադասելով Արցախյան Ազատամարտը և բարձրացնելով «հեղափոխականներին», առաջ տանելով այն թեզը, թե «հեղափոխությունը Արցախյան պատերազմից ավելի կարևոր էր»: Իրականում` կորոնավիրուսը պատուհասել է ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին և ի տարբերություն պատերազմների և մի շարք բնական և տեխնոգեն աղետների, մենք նրա «գալու» մասին գիտեինք դեռ նախապես և ունեինք բավականաչափ ժամանակ դրան պատրաստվելու և պատշաճ ձևով դիմակայելու համար, սակայն ոչինչ, կամ գրեթե ոչինչ չարվեց: Այսինքն` չի կարելի հակառակորդի սանձազերծած անսպասելի պատերազմական գործողությունը նույնականացնել նախապես կանխատեսված համաճարակի հետ, որի մասին ի դեպ ՀՀ կառավարություններին Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը դեռ վիրուսի Հայաստան հասնելուց տասնյակ օրեր առաջ էր ահազանգել: Եվ ի՞նչպես է կարելի» ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2313 | 0 | 0
Facebook