Loading...

Articles

ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ ՀՀԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

18:26, Tuesday, 26 May, 2020
ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ ՀՀԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

ՊԵՏՔ Է ՓԱԿԵԼ ՀՀԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
    
     ՇԱՏ ԵՄ ՀԱՐԳՈՒՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳՆԱՀԱՏԵԼ ԳԻՏԵՆ, ԹԱՑԸ ՉՈՐԻՑ ԶԱՏԵԼ, ՍևՆ ԷԼ ՍՊԻՏԱԿԻՑ․ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՍ Հենրիկ Հովհաննիսյանին, Լևոն Շիրինյանին, Արտակ Գալստյանին, Լիզա Ճաղարյանին, Դավիթ և Տարոն Սանասարյաններին, Սուսաննա Մուրադյանին, Ալիսա Սողոմոնյանին, Ստյոպա Սաֆարյանին, Վահան Մելիքյանին, դերասաններ Սոս Ջանիբեկյանին, Լալա մնացականյանին և բոլոր, բոլոր նրանց, ովքեր անկախ զրպարտիչների, ներքին պառակտում սերմանողների, ազգի տականքների ամուր կանգնած են մեր ազնիվ վարչապետի թիկունքին․․․Կա՞ մի երկիր, որի ղեկավարը մեր Վարչապետից ավելի ազնիվ է, խելացի, իր երկրին ու ժողովրդին այսքան նվիրյալ, բարի, համբերատար․ կարդում եմ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի գրառումը Նիկոլ Փաշինյան ֆենոմենի մասին և հպարտություն եմ զգում նման գնահատանքի համար «ՆԻԿՈԼ, ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում․ դու գերազանցել ես մեր անկախության բոլոր գործիչներին․Քեզ հակադրվողները պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են անմբողջ Հայաստանում և սփյուռքում» Այո, հարգարժան Հենրիկ Հովհաննիսյան շատ ճիշտ և գնահատելի բնութագրեցիք մեր վարչապետի կամքն ու սոկրատյան հանգստությունը, ես կավելացնեմ համբերատարությունը, ազնվությունը, բարությունը, որից և առիթավորվում եմ են ազգի տականքները․ Այդ չէ՞ պատճառը, որ ադեկվատները, Միշիկներն ու վանեցյանները, Աշոտյաններն ու Շարմազանովները բացել են իրենց լեզվի կապանքները և գրեթե ամեն օր սոցցանցերում հազար ու մի զրպարտանքով են հանդես գալիս և անամոթաբար մեր վարչապետի հրաժարականն են պահանջում, , , մի ասող լինի այ անցյալի թերմացքներ, մերժված թափթփուկներ դու՞ք եք ընտրել Փաշինյանին, նա ժողովրդի, ավելի ճիշտ աշխարհասփյուռ հայության ընտրյալն է․․․ու եթե հարկ լինի ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, այ այդ ժամանակ հավերժ կպապանձվեք․․․

Ահավոր հոգնել ենք, զզվում ենք ձեր դեմքերից, վայրահաչոցներից, մի քիչ նամուս ունեցեք, ինքնասիրություն, արժանապատվություն․ ինչքան եք ցած գլորվել, հողին եք հավասարվել․ դուք ի՞նչ ունեք ժողովրդին ասելու․ ձեր պահած երկիրը ժողովուրդը չի մոռացել, գիտեք առաջվա միամիտ ժողովու՞րդն է, չէ, մոռացե՛ք․Նիկոլը ժողովրդի աչքերը բացեց, ձեր դիմակը պատռեց, եթե չեք հավատում, սոցցանցերում հեղեղված ձեր լայվերի, ձեր գրառած հոդվածների տակ բարեհաճեք կարդացեք, թե ժողովուրդն ինչ անպատվություններ, ինչ հայոյանքներ են գրում ձեր հասցեին ․․․էս ի՞նչ պադոշ երես ունեք, թքում են ձեր երեսին, կուլ եք տալիս այ անինքնասերներ․․․ինչի՞ եք ձգտում մերժված տականքներ․ հա՜ կիսատ թողած գործեր ունեք․ կռճոնները մնացել են, ձգտում եք կրկին գաք վերջին փշրաքնե՞ր Էլ լցեք գրպաններդ․․․ դուք, այ պնդաճակատներ հիմա ի՞նչ եք ուզում ասել, որ գալու եք ձեր կիսատ թողածն ավարտի՞ն հասցնեք, գիտենք, որ պատրաստ եք երկիրը արյան մեջ թաղեք, միայն թե ձեր նպատակին հասնեք, բայց այս անգամ թավիշ չի լինելու, հանդիպելու եք ողջ հայության դիմադրությանը․ շատ ժամանակ չի անցել Հեղափոխությունից, վստահ եմ, որ ձեր հիշողությունում անջնջելի պետք է մնացած լինի հեղափոխական ժողովուրդի թափը, թե ինչպես կարողացավ ձեր պապային ծնկի բերել․․․հիշում եք չէ՞, թե ինչ կկատարվեց, երբ ամբոխները խելագարվեցին․ ժողովրդին մի՛ հասցրեք ծայրահեղ քայլերի․․․

Աշոտյան, այդ մե՜ծ լուսաճաճանչ գլխումդ դեռ տեղ չի՞ արել, որ ձեր գնացքը վաղու՜ց է գնացել ու հետ չի գալու երբեք, , , ժողովուրդն հազիվ է ազատվել ձեզանից․ օրը հազար անգամ օրհնում ենք Նիկոլի ծնունդը, որ ոտքի ելավ ու հարյուրհազարավորներին ոտքի հանեց, թե չէ դուք գնացողը չէի՜ք, դուք որոշել էիք ձեր պապայի հետ Հայաստանն ու Արցախն էլ ծախել․ Փաստե՞ր եք ուզում, ասեմ․ նախ ձեր պապան նախագահման հենց առաջին տարին սկսեց սիրախաղը Թուրքիայի հետ և Ֆուտբոլային դիվանագիտության քողի տակ 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ստորագրեց ազգադավ «Հայ թուրքական արձանագրությունները», որտեղ ասվում էր․ «Թուրքիան ճանաչում է այսօրվա Հայաստանի սահմանները, իսկ Հայաստանն էլ ճանաչում է այսօրվա Թուրքիայի սահմանները» այսինքն մենք այլևս պահանջատեր չենք և իզուր ենք մեկ դար պայքարել մեր պատմական հողերի վերադարձի համար, և մոլորեցրեց գերտերությունների առաջին դեմքերին, որ իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում չարտաբերեն Genocide տերմինը․․․հետո, եթե ձեր պապան իրոք ազատագրված Արցախի համար մտահոգ լիներ, 2011-ին Կազանում Ալիևին չէր խնդրի, որ 7 շրջանները վերադարձներ, հենց այնպես, որպես նվեր, բայց Ալիևը չհամաձայնեց, քանզի ողջ Արցախն էր ուզում և ձեր պապան իմանալով, որ Ալիևի մտքինը պատերազմով Արցախը վերցնելն էր, նա բյուջեից բանակին հատկացված միլիոնները լափեց ու չզինեց բանակը, նրա համար կարևոր չէր, որ Արցախը Հայաստանի՞ն կպատկանի, թե՞ Ադրբեջանին և այդ էր պատճառը, որ 2016-ին՝ Ապրիլյան 4 օրյա պատերազմին 120 զոհ տվեցինք և 800 հեկտար «անպետք հողեր», քանզի մեր երկրի նախագահը բանակին հատկացված միլիոնները լափել էր, չէր զինել, բանակը թողել էր 80-ականների զենքի հույսին, այդ պատերազմը Ալիևի և Պուտինի հետ ներքին պայմանավորվածության արդյունք էր, բայց իր շախմատային հաշվարկների մեջ սխալվեց, չիմացավ, որ մեր 18-20 տարեկան ջահելներն այդքան հայրենասեր կգտնվեն, որ իրենց կյանքի գնով կպաշտպանեին մեր սահմնանները․այդ պայմանավորվածության մասին շատ եմ գրել․ հատկապես՝ պատերազմից անմիջապես հետո, հունիսին Պետերբուրգում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից առաջ, երբ Լևոն Տեր Պետրոսյանի հրահանգով ձեր պապան գնացել էր հստակ առաքելությամբ․ կյանքի կոչելու «Մադրիդյան սկզբունքները» ․․․և թե ի՞նչ էր կատարվել կուլիսներում, թեև խիստ գաղտնիք մնաց առ այսօր, բայց դրա պատասխանը գրված էր այդ բանակցությունից հետո հրաժեշտի ձեռքսեղման պահն հավերժացնող այս նկարում, որտեղ Ալիևի անթաքույց երջանիկ ժպիտն է ամրագրված և ամեն ինչ ասում է բանակցությունների ընթացքի մասին, ու թե կուլիսներում ի՞նչ պայմանավորվածություն էր եղել, թեև այդպես էլ առ այսօր մութ մնաց, բայց դա չէ՞ պատճառը, որ Լավրովն հաճախ է բարձրաձայնում ազատագրված հողերի հանձման մասին․․․հենց այդ ժամանակ գրեցի «Ի՞նչ է կատարվել կուլիսներում» վերլուծական հոդվածս․․․չմոռանամ ասել, որ հենց այդ ժամանակ էլ Էրդողանը առիթը բաց չթողեց, երբ մինչ այդ Ռուսաստանի հետ գերլարված հարաբերություններ էին Ռուսական օդանավը խփելու համար, անգամ պետդյուման արդեն պատրաստվում էր Էրդողանին պատժելու համար 1921թ․ ստորագրված Ռուս-Թուրքական պայմանագրերը չեղարկելու որոշում կայացներ, Էրդողանը շտապեց ներողություն խնդրել Պուտինից և օդանավի օդաչուի ընտանիքից․․․նման պատահականություններ չեն լինում․․․ սա պայմանավորված էր այս բանակցությունները Ալիևի օգտին գրանցելու փաստով․․․ գալու է այդ օրը, որ մեր վարչապետը այդ մասին հրապարակավ կհայտարարի․ ինչպես ասում են ուլը կողովի տակ չի մնա երկար․ ամեն բան կբացահայտվի․․․Սերժի հոգևորդիներ, ինչպես տեսաք ես շատ թռուցիկ անդրադարձա միայն ազգային խնդիրներին, ոչ ներքին ամենաթողությանն ու ոչ էլ տնտեսականին, որ արդեն անդունդի պռկին էիք հասցրել երկիրը․ մի քայլ ու անդունդում էինք հայտնվելու, կամ էլ այդ պահին հայտնվելու էր մեր «փրկիչը՝» Պուտինը, որ արդեն իսկ էն գլխեն էր թալանել մեր երկիրը, մեր եղած չեղածն իրենով էր անելով, քանզի դուք անկուշտներդ ամեն ինչից փող էիք շինում և գալու էր այդ օրը, որ միլիարդավոր վարկերի տակ կքված այդ միլիարդավոր վարկերը փակվելու էր Պուտինը և Հայաստանն ու Արցախը դառնալու էին Ռուսաստանի գավառներից մեկը․․․ բոլոր զարգացումները դրան էին տանում․ թեև առ այսօր էլ Ռուսաստանի համար դա գերագույն նպատակ է, որը դարերից է գալիս․ «Հայաստանն առանց հայերի» հայտնի արտահայտությունը․ դրա համար էլ հիմա չեն համակերպվում, որ Նիկոլն է մեր առաջնորդը, որ Պուտինի առաջ գլուխ չի խոնարհում Քոչի ու ձեր Սերժ Պապայի նման ու Պուտինի ծրագրերն է դեմ դուրս եկել․․․Հիմա, Միշիկ փոսա, որ լայվ ես մտնում, ԶԼՄ-ներիդ միջոցով հազար ու մի զրպարտանքներ հորինում ու տարածում, փողով մարդիկ եք առնում, որ ժողովրդին հանեն մեր վարչապետի դեմ, հայրենասիրություն եք խաղում, բա որ նարկոշ աներհորդ գլխավորությամբ մաֆիան երկիրը թալանում էր, ու՞ր էիք, ու՞ր․․․ հիմա մի քանի ծախվածների միջոցով լկտիաբար տարածում եք, թե Նիկոլի պաշտոնավարման այս 2 տարիներին ոչինչ չի փոխվել, ամոթ չանեք կասեք առաջվանից էլ վատ է․կամ ինչու՞ պետք է շատ բան փոխվեր, թեև շա՛տ բան է փոխվել, երբ թալանված բյուջե է ժառանգվել, բոլոր ոլորտներում կոռուպցիա ու թալանն է տիրել, երբ դուք և ձեզ շրջապատող մաֆիան տասնյակ դղյակների տեր եք դարձել, օֆշորներում միլիոններ եք թաքցրել․ դրա համար էլ «ապօրինի գույքի բռնագանձման» օրենք ընդունումից հետո այդքան վախվորված եք․ ինչպես ասում են․ «գող, սիրտը՝ դող»
     Նորից ու նորից եմ ասում․օրհնվեր Նիկոլի ծնունդը, որ մեր երկիրը փրկեց ձեզանից ու պետականազրկումից․․․ հիմա, երբ ձեր պապայի հետ պատմության աղբանոցում եք հայտնվել, ու չեք համակերպվում․ ի՞նչ ասելիք ու անելիք ունեք, որ չեք հասցրել անել, ի՞նչ եք թողել թալանելու, երբ կրծել կերել էիք երկիրը․ գիտեք ժողովուրդն ամնեզիայո՞վ է տառապում Հայոց փեսա Միշիկ, այդ դու՛ք եք ամնեզիայով տառապում, որ մոռացել եք 2018-ի հուժկու հեղափոխությունը, որ ցնցեց ռեժիմի հիմքերն ու աներհայրդ ստիպված հրաժարական տվեց, ասելով․ «ՆԻԿՈԼԸ ՃԻՇՏ ԷՐ» ․․․ ժողովուրդն այնքա՜ն կուշտ է ձեզանից Հայոց փեսա Միշիկ․ թեկուզ լրտես Վանեցյանի հետ տասնյակ սցենարներ մշակեք, դուք էլ գիշեր-ցերեկ խոհանոցից դուրս չգաք, լայվ մտնեք ու փորձեք համոզիչ կերպարի մեջ մտած Վանեցյանի հետ ձեռք-ձեռքի տաք Նիկոլին տապալելու համար, հազար ու մի զրպարտանքներ հորինեք, բայց չգիտեք, որ ժողոլուրդը ձեզ լա՜վ է ճանաչում և բումերանգի էֆեկտ է ունենալու, շուտով, երբ ձեր և մաֆիայի թալանածները կբռնագրավվեն, ու քթներից կբերվի ժողովրդից թալանածը, այդժամ երկու ձեռքով ձեր գլխին եք տալու, բա չգիտե՞ք, որ ուրիշի համար փոս փորողը հենց ինքն է այդ փոսում հայտնվելու, , , Միշիկ, Վանեցյան, Աշոտյան, Շարմազանով և մյուսներ․ մի՛ շտապեք, առաջ մի ընկեք, համբերեք,
     երբ ձեր նարկոշ, ղումարբազ Սերժիկ պապան կալանավորվի, հերթը ձեզ էլ է հասնելու․ այս խոսքերս լավ հիշիեք․ այդ օրը գալու է․ Իսկ մինչ այդ Փաշինյանի պահանջում ենք փակել ՀՀԿ-ի կուսակցությունը, և կասեցնել ողջ Հայաստանի տարածքում գործող ՀՀԿ-ի գրասենյակները, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում երկրում խժդժությունների և պառակտումներ մտցնելուն․․․
     ՀԻՄԱ ԱՆՑՆԵՆՔ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ,
     Վանեցյա՛ն, դուք, որ հեղափոխության առաջին իսկ օրվանից ներմուծված եք եղել ռեժիմի կողմից որպես լրտես, այսօր անմեղիկյանի դեմք ընդունելով պահանջում եք «հակաճգնաժամային կառավարություն» ստեղծել, երբ հենց դուք հեղափոխության հաղթանակներն արժեզրկեցիք, ձեր հովանու տակ առնելով Սերժին ու ողջ մաֆիային, շատերից էլ գումարներ վերցրեցիք ու երկրից աննկատ փախցրիք․ բա ԱԱԾ-ի արխիվի անհայտացումը, բա Կուտոյանի սպանությունը ու դու՞ք եք ճգնաժամից խոսում, երբ ճգնաժամի բուն հեղինակը դուք եք և այնքա՜ն պատասխան ունեք տալու․․․ այն, որ պաշտոնանկ լինելուց անմիջապես հետո ռևանշիստների առաջնորդն եք դարձել և մեր լեգիտիմ վարչապետի դեմ եք դուրս եկել և ժողովրդի մեջ անհնազանդություն եք հրահրում, խառնակչություն անում․․․սա էլ բավական է պատասխանատվություն կրեք․ արխային մի եղեք, թեկուզ ինչքան էլ Կադիրովին ու ռուսական ԿԳԲ-ին ունենաք ձեր թիկունքում, բայց պատասխան տալու օրը գալու է․ հիշե՛ք, պարտքը տալով, մեղքը՝ լալով․ դուք ոչ միայն օրենքի առաջ, այլ՝ Աստծո դատաստանին եք արժանանալու մեր վարչապետի թիկունքին հարվածելու, ժողովրդից թալանածը պարտակելու, ազնիվ Դավիթին զրպարտելու համար, , , ԱՍՏՎԱԾ ՎԵՐևԻՑ ՆԱՅՈՒՄ Է․․․

Փաշինյանը շատ սխալ էր, երբ բացահայտվեց, որ ռեժիմի կողմից ներմուծված լրտես եք, ոչ թե հենց էնպես պետք է հեռանայիք, այլ՝ պետք է պատասխան տայիք․ դուք հեղափոխության առաջին իսկ օրից աշխատել եք վիժեցնել հեղափոխության բուն նպատակը, արժեզրկել եք Հեղափոխության հաղթանակը․․․դուք հատուկ պատվեր եք կատարել, անպատիժ թողնելով Սերժին ու նրա մետաստազներին, ժամանակ ձգել, որ թալանածները պարտակեն․․․Սերժին չպատժելու, հովանավորելու մեղքը Նիկոլի վրա բարդեցիք ու ռեժիմի ԶԼՄ-ների կողմից սկսեցիք զրպարտել, թե Սերժն ու Փաշինյանն իրար հետ պայմանավորվել են և ոչ մի հեղափոխություն էլ չի եղել․ եղել է պայմանավորվածություն, իսկ երբ բացահայտվեց, որ ռեժիմի կողմից ներմուծված լրտես եք, առանց ամաչելու դարձաք ռևանշիստների առաջնորդը և առ այսօր էլ պահանջում եք Վարչապետի հրաժարականը․․․ այսքանից հետո ես զարմացած եմ Փաշինյանի համբերատարության վրա, որ անգամ գեներալի ուսադիրներդ չպոկեց, որ հիմա․ պատեհ, անպատեհ առիթով հպարտանում եք «պատիվ ունեմ» ․փաստորեն Սերժին մատուցած ծառայությու՞նը, Նիկոլի թիկունքին հարվածե՞լը, թե՞ ժողովրդին հուսախաբ անելն եք պատիվ համարում․այ անպատիվ․․․
     ՈՒզում եմ ասել․ Վանեցյաններ, Միշիկներ, շարմազանով, աշոտյաններ, դաշնակ պարագլուխներ և ներքնատան առնետներ, ադեկվատներ, եթե այս երկու տարիներին ոչինչ արած չլիներ Նիկոլը, բայց որ հիմա բացվել է ձեր լեզվի կապանքներն ու ազատ բլբլում եք, զրպարտում, պախարակում և անպատիժ եք մնում, Վարչապետի հրաժարականն եք պահանջում և ձեր հետևից չի գալիս ԱԱԾ-ն, դա արդեն իսկ մե՜ծ ձեռքբերումն է մեր վարչապետի՝ Նոր Հայաստանի համար ․․․առայժմ վայելեք ձեզ ընձեռնված ազատ խոսքի իրավունքը, որն այս պահին Նիկոլի շնորհիվ եք վայելում ․․․
     Փաշինյան ջան այս ազգի թերմացքները չգնահատեցին թավշյա հեղափոխության արժեքները, կարծում եմ ձեր դուխը բավական հզոր է, որ այլ լեզվով խոսեք ազգը պառակտող այս տականքների հետ․․․սրանք մինչև դժոխքը չտեսնեն, արքայությունը չեն ճանաչի․ հարկ է, որ կրկին անգամ համոզվեն, որ ձեր դեմ խաղ չկա, , , Փառքդ շատ Աստված․ երկիրս տեր ունի․ ազնիվ տեր, նվիրյալ, արժանապատիվ, որ ոչ մեկի առաջ չի սողում, չի խոնարհվում․․․Թող Պուտինն էլ զգուշանա, որ իր դեմ ոչ թե ծնկի իջնող Քոչարյանն ու Սերժն են կանգնած, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որի թիկունքին է աշխարհասփյուռ հայությունը․․․
     Աստված օրհնվի ձեր ծնունդը Փաշինյան, որ տեր կանգնեցիր մեր անտեր երկրին, փրկեցիր մեր երկիրը պետականազրկումից, և մեզ ազատեցիր վասալային կարգավիճակից․

ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՇԱՏ ՇԱՏԵՐՆ ԻՐԵՆՑ ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԵՊ ՉԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ․ ԳՐՈՒՄ ԵՆ «ՎԱՐՉԱՊԵՏ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ» և սա մեր վարչապետին ուղղված, սրտից բխող գնահատանքի և երախտիքի անկեղծ խոսքեր են․․․
     ***
     ՔԱՆԻ ՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ՈՒՐԱԽ ՏԱՐԵԴԱՐՁ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ․ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ, ՄԻՇՏ ԱՆԿՈՏՐՈՒՄ, ՄԻՇՏ ԴՈՒԽՈՎ ՈՒ ԱՆՊԱԿԱՍ ԵՂԵՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՑ, ԹՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐՆ ՈՒ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ, ՈՐ ՁԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԵՐՏԵՆՔ ՀԶՈՐ, ԱՆԿԱԽ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ․․․
    
    

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող, հրապարակախոս

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5005 | 0 | 0
Facebook