Loading...

Articles

Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այսօրվա նիստը կարող է հետաձգվել

10:41, Tuesday, 26 May, 2020
Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այսօրվա նիստը կարող է հետաձգվել

Մարտի 1-ի գործով անցնող Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ այս մասին «Հայկական ժամանակ» -ի հետ զրույցում ասել է նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը: Վերջինիս խոսքով՝ Պետրոսյանը բուժումը անցնում է տնային պայմաններում։
     Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է նաև, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ մայիսի 26-ին կայանալիք նիստը հետաձգելու համար:

Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանի պաշտպաններն են: Վաղ՝ ժամը 13: 00-ին, նշանակված է այդ գործով հերթական դատական նիստը, սակայն առանց Օհանյանի պաշտպանների ներկայության այն կհետաձգվի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2364 | 0 | 0
Facebook