Loading...

Articles

Տեսողական խաբկանքներում հետայսու

16:07, Sunday, 24 May, 2020
Տեսողական խաբկանքներում հետայսու

Տեսողական խաբկանքներում հետայսու
     Կինը լույսից թափանցիկ է թվալու,
     Երբ հեռացող դիմապակուց իմ տաքսու
     Սույլը օդում օձն է նրան թովելու։

Հովվի փողից անուշաբույր, աբրեշում,
     Շրշյուն կա, որ անվերջից է բեկվելու,
     Կնոջ տեսքից ես չեմ միայն հարբելու,
     Այս դրույթը ու՞մ մահով է հերքվելու։

Հենց թվում է բան չմնաց, թե գայթեմ,
     Վրիպելով էլի քելքս է ձախավեր,
     Պտուկներդ գարնան վերջին թող պայթեն,
     Խաբկանքն էլ է մտքի նման ակնավեր։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2077 | 0 | 0
Facebook