Loading...

Articles

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան

17:45, Friday, 22 May, 2020
Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան
    

96 տարի առաջ մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում է ծնվել Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը՝ աշխարհի մեծագույն արվեստագետերից մեկը՝ Շառլ Ազնավուրը:

«Իմ ճանապարհը հեշտ չի եղել, շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ», - գրել է Ազնավուրը:
    
     Փառքն ու հռչակը նրան գտան 32 տարեկան հասակում՝ Փարիզյան հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում առաջին իսկ ելույթից հետո, և այդպես էլ ուղեկցեցին մինչև իր երկրային կյանքի վախճանը: Բեմից չհեռացավ ավելի քան 60 տարի, նրա գրած հազարից ավելի երգերն ու նրա ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակները, նրա համերգներն անգամ 94 տարեկան հասակում ողջ աշխարով մեկ պատմում էին մարդկային ամենանվիրական հույզերի ու զգացմունքների մասին՝ սիրո, հավատարմության, նվիրվածության, խենթ ու խելառ բոհեմական անվերջ շրջապտուտյների, նաև, իհարկե, կասկածների, զայրույթի ու հուսահատության, կորուստների ու կրկին սեփական անձը վերգտնելու մասին։
    
     Արդեն քանի տասնյակ տարիներ նրա երգերը հնչում են նաև աշխարհի լավագույն երգիչների կատարմամբ, մարդիկ կարդում ու կարդում են իր կյանքի մասին պատմող Ազնավուրի չափազանց անկեղծ գրքերը: Ի դեպ, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին մահվանից առաջ կրկին իր հուշագրություններից մեկի վրա է աշխատել և բոլորովին էլ չի մտածել մահվան մասին: Համոզված էր, որ 1000 տարի է ապրելու:

To promote the post

Like
1
Dislike
0
| | |
563 | 0 | 0
Facebook
COMMENT.am