Loading...

Articles

Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղի երկհարկանի տանը բռնկված հրդեհը

09:38, Wednesday, 20 May, 2020
Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղի երկհարկանի տանը բռնկված հրդեհը

Մայիսի 19-ին, ժամը 22: 43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպմանբաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22/1 երկհարկանի տան երկրորդ հարկում՝ հյուրասենյակում (մոտ 15 քմ) ։

Հրդեհը մարվել է ժամը 23։04-ին։ Այրվել են բազմոց և մեկ պահարան՝ մասամբ։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
924 | 0 | 0
Facebook
COMMENT.am