Հանրային տրանսպորտի վերաբացվելու մասին իր
ֆեյբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, մասնավորապես նշել է, վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:
Մոլեր բացվելու հետ մի կարևոր բան նշեմ․ հիշեք ժողովուրդ՝ մի քանի օր առաջ դուք փող չունեիք պետությունից աջակցություն էիք ուզում, իսկ հիմա պետք չի վազել մոլերը և դատարակել խանութները։ Նաև հիշեք, որ տանը պատրաստված ուտելիքը ավելի համեղ է և օգտակար, քան ցանկացած ռեստորանում կամ սրճարանում պատրաստվածը։
Եվ այսպես, տանից դուրս գալիս չենք մոռանում մեր դիմակները և բժշկական ձեռնոցները, դրսում պահպանում են սոցիալական հեռավորությունը՝ 1-1, 5 մետր, ժամանակ առ ժամանակ ախտահանում ենք մեր ձեռքերը։ Հասկանում ենք պահի լրջությունը և մտածում ենք, որ ոչ թե վիրուսը մեզ չի կպնի, այլ վիրուսը հենց մեզա կպնելու, եթե չպաշտպանվենք։
Սա նույնպես պատերազմ է, որում զինվորները, իհարկե, մեր քաջ բժիշկներն են։ Նրանք կռվում են անտեսանելի թշնամու դեմ, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թշնամուն հաղթենք և օգնենք մեզ ու մեր բժիշկներին հաղթելու այս պատերազմում։
Եվ ուրեմն՝ հերիք է բողոքենք ամեն ինչից, հերիք է մեզ դնենք ամենագետների տեղ․ հիմա եկել է ժամանակը, երբ պետք է մեր միասնականությամբ և սոցիալական պատասխանատվությամբ դուրս գանք այս վիճակից և հաղթենք վիրուսին։
Եղեք առողջ և պահպանեք հակահամաճարակային կանոնները։