Մայր բնությունը հոգացել է այնպես, որ հնի ու նորի պայքարում միշտ հաղթում է նորը։
Ամեն պահի հիմնական խնդիրն այն է, թե ի՞նչ արագությամբ կհնանա այսօրվա նորը։
Այլ բառերով, թե ի՞նչ արագություն կհավաքի ԵՐԿՐԻ ՋԱՐԳԱՑՈՒՄԸ։
Առողջությունը՝ բնության կողմից փոխանցված ամենաթանկարժեք պարգևն է: Անկախ նրանից, թե ինչ բարձունքների է հասել բժշկությունը՝ այն չի կարող փրկել բոլորին՝ բոլոր հիվանդությունների դեպքում: «Կենարար ջրի» մասին երազելու փոխարեն մարդը պետք է գիտակցի, որ ինքն է իր առողջության պահապանը, և որ դեռ մանկուց անհրաժեշտ է վարել ակտիվ և առողջ ապրելակերպ:
Առողջ ապրելակերպի տարրերն են
- Կանոնավոր աշխատանքի, հանգստի և օրվա՝ ռեժիմ,
- Օպտիմալ շարժողական ակտիվություն,
- Օրգանիզմի կոփում,
- Ռացիոնալ սնունդ,
- Վնասակար սովորույթների ձերբազատում
- Անձնական հիգիենայի կանոնների պահպանում:
Պահպանելով առողջ ապրելակերպի կանոնները հնարավոր է պայքարել անգամ, արդեն իսկ առկա առողջական խնդիրների դեմ` նվազեցնելով առողջության վրա մարդու վարքով պայմանավորված գործոնների ազդեցությունը:
Համաշխարհային այս համաճարակի պայմաններում առողջ ապրելակերպը դառնում է կենսական և օրվա հրամայական:
Ռիտա Քեշիշյան
Աբովյանի Ն Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ