Loading...

Articles

ՎԱՐՔ Ս․ Դավիթ Դվնեցու

18:35, Thursday, 14 May, 2020
ՎԱՐՔ Ս․ Դավիթ Դվնեցու
     Սուրբ Դավիթը՝քաջահաղթ վկան Քրիստոսի ազգով պարսիկ էր և արքայական տոհմից նաև։Հայրը մահմեդական էր, բայց մայրը քրիստոնյա․այս պատճառով էլ տեղյակ էր քրիստոնեական վարդապետության սկզբունքներին։Նա Հայսատան եկավ 665թ․-ին, Անաստաս կաթողիկոսի օրով, ուր Հայաստանի պատրիկն էր Գրիգոր Մամիկոնյանը, որ միանգամայն հայաստանի վրա հրամանատար էր կարգված ամիրապետի կողմից։Դավիթի առաջին անունն էր Սուրհան։Նա տեսնելով քրիստոնեական պարկեշտ վարքը, իր հոժարությամբ դարձավ քրիստոնյա։Նա լքեց իր ընկերներին և եկավ հայոց Գրիգոր բարեպաշտ իշխանի մոտ և նրան հայտնեց իր ցանկությունը՝թե ուզում է դառնալ քրիստոնյա։Իշխանը նրան տարավ Անաստաս կաթողիկոսի մոտ, ով իր մոտ Սուրհանին պահելուց հետո, նրան տվեց քրիստոեական գիտելիքներ, ապա մկրտեցև անունը դրեց Դավիթ։Ապա Կոտայքի մեջ նրան Ձախ ավանը տվեց։ Այնուհետև Դավիթն ամուսնացավ և ապրեց Դվինում, այդ պատճառով էլ Դվնեցի կոչվեց։Այստեղ նա ապրեց առաքինազարդ վարքով․ունեցավ ուստրեր և դուստրեր և նրանց էլ կրթեց Քրիստոսի հավատքի մեջ մինչև, որ դարձավ վաթսուն տարեկան։Այն ժամանակ, երանելի Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի օրով, ամիրապետի կողմից Հայաստանի վրա առաջին ոստիկան նշանակվեց արաբ Աբդուլլահը, որը խորամանկ ու անագորույն մարդ էր։
     Աբդուլլահը բնակություն հաստատեց Դվին քաղաքի մեջ․սկզբից քաղցրությամբ իր մոտ է կանչում Հայոց մեծամեծերին և նախարարներին նրանց սիրաշահելու ապա առաջագույնս վախեցնելու համար։Ապա հետզհետե սկսեց խստացնել իր հարկահանության պահանջները, , մինչև կողոպտեցի բոլորի ունեցվածքները և նույնիսկ եկեղեցիների զարդերը։
     Արաբ աբդուլլահն այսքանով իհարկե չգոհացավ և երանելի Սահակ հայրապետին և Սմբատ սպարապետին շխթայակապ Դամասկոս ուղարկեց։Այս ամենից հետո նրան լուր տվեցին Դավիթ Դվնեցու մասին, թե նա Խորասանեն եկած է և անունն էլ Սուրհան է, մահմեդականի զավակ է և քրիստոնյա դառնալով է Դավիթ կոչվել։
     Աբդուլն իսկույն հրամայում է իր մոտ բերեն Սուրհանին։Նրան հարցուփորձ անելով իմացավ, որ նա հաստատուն կերպով է կապված քրիստոնեությանը։Այս պատճառով հրամայեց զինվորին ուժգին հարվածեն նրա բերանին, որ համարձակվում է Քրիստոսին Աստված անվանել։Երբ արաբ ոստիկանն ուզեցավ հարվածել Դավթին հանկարծ նրա ձեռքը կարկամում և չի շարժվում։Ոստիկանն այս հրաշքից վախեցած հրամայում է Դավթին նետել բանտ և սոված պահել։ԲԱզում զրկանքների ենթարկվելուց հետո ութ օրի հետո դուրս է գալիս բանտից։Աբդուլլահը առաջարկում է նրան հայրենիք ու
     իր կրոնին վերադառնալ, սակայն Դավիթը մերժում է։Բռնավորը անգամ գետին է նետում Դավթի պարանոցի խաչն ու հրամայում, որ վրայով անցնի, իսկ փոխարենը Դավիթն այն վերցնում համբուրում և պահում է աչքերի վրա։
     Ահա Դավթի խոսքերը, «-Այ ամենաչար, գիտցիր, որ Քրիստոսի և անոր խաչին սէրէն չես կրնալ զիս հեռացնե՝ ոչ հուրով, ոչ կեանքով, ոչ ալ մահով» ։
     Երբ Աբդուլլահը տեսնում Դավթի անդրդվելիությունը հրամայում է նրան խաչին գամելով սպանեն՝ըստ իր Տիրոջ օրինակով։Երբ դահիճներն իրենց գործն էին կատարում, դավիթը խնդրեց նրանց վերջին անգամ աղոթել և իր համար նախատեսված խաչի առաջ ծնկի գալով աղոթեց այսպես, -Տեր Աստված շնորհակալ եմ քեզ, որ ինձ արժանի արեցիր այս ձևով մեռնելու քո սուրբ անունիդ համար և քեզ խաչակից արեցիր։ Դահիճները կապեցին Դավթին խաչին վրա և խաչը կանգնեցրին դեպի արևմուտք հանկարծ զարմանալի մի նշան կատարվեց ՝խաչափայտն իրնքն իրեն դառնում է դեպի արևելք։
     Կինը, որ գամված էր Դավթի կողքի խաչափայտին ՝քաջալերում էր Դավթին ասելով․-հաստատունմնա Քրիստեսի հավատքի մեջ։Այդ ժամանակ նա աղոթում էր խաչի վրա։Եվ դահիճներն ի կատար ածեցին իրենց տրված հրամանը, և Դավիթ երանելին հոգին ավանդեց 693 թվականին։
     Հայոց մեծամեծերը խնդրեցին ամիրային՝որպեսզի հրաման տա նահատակին քրիստոնեական օրենքով թաղելու։Բազում խնդրանքներից և նվերներից հետո ամիրան թույլ տվեց ։Եվ Դավիթ երանելիի մարմինը հայոց մեծամեծորը քահանաներով և պաշտոնյաներով թաղեցին Դվինի Ս․Գրիգոր եկեղեցին։Նրա չարչարանքի փայտը դրեցին դամբարանի վրա, իսկ գեղարդն այսինքն սրբին խոցող զենքը գնվեց Մուշեղի կողմից և խաչի ձև տալով դրվեց տապանի վրա ի հիշատակ խաչազգեստ սուրբ նահատակի ՝Դավիթ Դվնեիցիի և Հիսուս Քրիստոսի սուրբ անվան։ԱՄԵՆ
     /լուսանկարը՝համացանցից/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3086 | 0 | 0
Facebook