Loading...

Articles

Բառը՜ մոռացված

13:20, Wednesday, 13 May, 2020
Բառը՜ մոռացված
    
    

Ա՜խ, մոռացկո՜տ եմ դարձել վերջերս,

Դե՜մքդ չեմ հիշում,

Նույնիսկ աչքե՜րդ,

Հենվել եմ հիմա մի բարակ ծառի

Չեմ հիշում ստրո՞ւկ էի թե՞ գերի՜…

Ի՜նչ-որ մի բանի:


    

Ի՜նչ-որ մի բանի՝ շատ կարճ անուն էր,

Ա՜խ, հիշողությունս հոգի կհանի,

Մերկ ծառի վրա վայո՜ւմ է քամին.

Ծառը էլ սոսափում՝

…Ամե՜ն ինչ կանցնի՜

Ամե՜ն ինչ կանցնի՜:


    

* * *

Մի ճնճղուկ նստեց մերկացած ծառին,

Ծառն ասաց.

- Ծա՜նր ես, ծա՜նր ես, հեռացի՛ր:

Ճնճղուկը սիրում էր նստել այդ ծառին-

Թռա՜վ, հեռացա՜վ՝

Չուզեց նեղացնել սիրած էակին:


    

Նայեցի՜, սի՜րտս կարծես կոտրեցին…

Ճնճղուկը թևում էր ե՜տ-ե՜տ նայելով,

Ուշադի՜ր չէր Ճնճղուկն ու անգո՜ւթ բազեին

Կո՜ւլ գնաց արցունքով լցված աչքերով:


    

* * *

Ա՜խ, մոռացկո՜տ եմ դարձել վերջերս,

Չե՛մ հիշում երեկ

թե ի՞նչ խոստացա,

Հիշո՜ւմ եմ ընթացքն իմ ճանապարհի-

Այդ բառից մինչև փոսը մոտակա:


    

Փոսում համրությո՜ւն էր

ականջը ծակող,

Ամո՜թ ու մե՜ղք կար իրար շաղախված,

Փոսում դատարկությո՜ւնն էր՝

ինչպես մի անոթ,

Որից ցնդե՜լ էր բառն այդ անիծված:


    

* * *

Միգուցե ների՞ ընթերցողը ինձ,

Այդ բառը դարձա՜վ օտար ինձ համար,

Բայց շա՜տ եմ ուզում հիշել այն նորից,

Ո՛չ մի կերպ չի՛ ստացվում

Վկա՜ է Աստված …


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4353 | 0 | 0
Facebook