Loading...

Articles

Աշխատվարձով այդքա՞ն բարություն․այսօր բուժքույրերի համաշխարհային օրն է

04:22, Tuesday, 12 May, 2020
Աշխատվարձով այդքա՞ն բարություն․այսօր բուժքույրերի համաշխարհային օրն է
     Ի պատիվ բուժքույրական ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթենգեյլի ծննդյան օրվան 1974թ․ «Բուժքույրերի միջազգային խորհրդի որոշմամաբ մայիսի 12-ը պաշտոնապես ճանաչվեց բուժքրոջ միջազգային օր։ Չեմ ուզում գրածս նմանվի օրվան համահունչ գրառումներին՝ հիշեցնել տոնի նախապատմությունն ու հնչեցնել ավանդական դարձած շնորհավորանքները ։Փոքր ինչ ուզում եմ տարբերվեմ իմ գրառմամբ ու այն դարձնել սովորոկան, բայց կարևոր և երախտագիտություն արտահայտող մի զրույց։
    
Բուժքույրերը բժիշկների հուսալի օգնականներն են և գլխավոր մասնագետի հետ միասին հիվանդին վարում են հիվանդանոցում գտնվելու առաջին իսկ օրվանից մինչև ապաքինում: Բազմամյա և բարեխիղճ աշխատանքի համար ուզում եմ հատկապես անուն առ անուն շնորհավորել այն բուժքույրերին ում հետ անձամբ շփվել, ճանաչել և համոզվել եմ, որ նրանք իսկապես արժանի են «Բուժքրոջ» գթասիրտ կոչմանը․․․
     #1․Լույսա Տեր-Աստվածատրյան՝ Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր բուժքույրն է ։Լրագրողական աշխատանքի ընթացքում եմ ծանոթացել նրա հետ։ Որպես մասնագետ կարևոր մի առանձնահատկությամբ է տարբերվում նա՝ անկեղծ ժպիտով։Ժպիտը մարդուն ընդունելու և ճանապարհելու ամենամեծ նախապայմանն է։Լուսյա Տեր-Աստվածատրյանին հաճախ եմ աչքերով հետևել բուժկենտրոնի միջանցքներում, երբ նա չի էլ նկատել տարածքում լրագրող կա թե ոչ, բայց նույն անկեղծ ու ջերմ ժպիտը միշտ նրա դեմքին է, որով շփվում է ծանոթ ու անծանոթ հիվանդների հետ․․․Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ արմավիրցիների սիրելի բուժքույր։
     #2․ Սիրանուշ Պետրոսյան՝Արմավիրի հիվանդանոց բկ ծննդդատան կոնսուլտացիայի բաժնի բուժքույր։ Նրան ճանաչել և շփվել եմ 2015թ․առաջնեկիս սպասելու հետ կապված։Մեկ նախադասությամբ կներկայացնեմ․եթե անգամ այդ պահին բժշկուհի Մերի Օսիպովան տեղում չի եղել հարգելի պատճառով ապա բուժքույր Սիրանուշն իր ունեցած բարձր մասնագիտական հմտություններով, սիրալիր վերաբերմունքով ընդունել և ճանապարհել է ինձ։ Ի դեպ բուժքույր Սիրանուշին նույնպես հետևել եմ կողքից՝համոզվելու համար արդյոք բոլորի հետ է նույն ձև․պատասխանը մեկն է այո։ Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ իմ շատ սիրելի բուժքույր Սիրանուշ։
     #3․ Արմավիրի պոլիկլինիկայի մանկական բուժքույր Հասմիկ։ Նույնը կասեմ նաև բուժքույր Հասմիկի մասին։Երբ իմ բալիկների շատ սիրելի բժշկուհի Գայանե Ազատյանը տեղում չի լինում, նա նույնպես բարձր մասնագիտական գիտելիքներով խորհրդատվություն ու ցուցումներ է տալիս ։Նա մեծ գթասրտությամբ դիտողություն է անում, երբ պատվաստումների ժամանակացույցին չենք հետևում կամ այլն․․․Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ Ձեզ մեր հոգատար ու բարեհամբյուր բուժքույր Հասմիկ։
     Շնորհավորանքներիս ու շնորհակալություններիս շարքը կավարտեմ Արմավիրի ծննդատանն աշխատող իրենց գեղեցկությամբ ու բարեհամբյուր վերաբերմունքով մեկը մյուսին գերազանցող բուժքույրերի հղումով։Գուցե բոլորի անունն այս պահին չհիշեմ թող ներող լինեն․Միշտ ժպիտով բուժսենյակ մտնող Քնարիկ Ֆիդանյան, թավշյա շուշանի պես սիրունիկ Իսկուհի Անտոնյան, ներարկվելու վախից «նազ ու տուզս» կատակներով սաստող բուժքույրեր Սոֆիա և Նունե։ Մանկական բուժքույրեր Մելսիդա, Մանուշ․․․Տիկին Սիլվա և տիկին Կարինե շնորհավորում եմ նաև Ձեզ․․․Սա հոդված չէր բաց զրույց էր, որով ներկայացրեցի բոլոր այն բուժքույրերին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել ինձ և իմ բալիկներին․․․
     Շնորհավորանքի և շնորհակալության է արժանի նաև Արմավիրի պոլիկլինիկայի բժիշկ-թերապեվտ Նաիրա Ալեքսանյանի բուժսենյակի բարեհամբյուր ու հոգատար բուժքույրը /ներեցեք անունն այս պահին չեմ հիշում/։
     Եվ վերջում ինչպես ասում են․ «Բուժքույրն ավարտելով ու դիպլոմ ստանալով չի դառնում բուժքույր, այլ տարիների ընթացքում է բուժքույր կայանում: Բուժքրոջ մասնագիտությունը շատ բարդ է, եւ ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ բուժքույր, այն, կարելի է ասել, կոչում է․․․
     մեկ անգամ ևս շնորհավոր բոլոր բուժքույրերի մասնագիտական տոնը․․․
    
    
To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1882 | 0 | 0
Facebook
COMMENT.am