Loading...

Articles

Մայիսի 8-ին նշվող Երկրապահի օրվա առթիվ առաջինն ուզում եմ իմ ջանֆիդացիներին շնորհավորել՝Ջանֆիդան երկրապահների գյուղ է

09:20, Thursday, 07 May, 2020
Մայիսի 8-ին նշվող Երկրապահի օրվա առթիվ առաջինն ուզում եմ իմ ջանֆիդացիներին շնորհավորել՝Ջանֆիդան երկրապահների գյուղ է
     Մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը։ Երկրի առաջին պաշտպաններից է եղել նաև Ջանֆիդա գյուղը։Ջանֆիդացիներն իրենց մեծ լուման ունեն հայոց բանակի հիմքը հանդիսացող Երկրապահ կամավորականների կազմավորման գործում։
     Դեռ 1989թ․ Արմավիրի մարզի սահմանամերձ Ջանֆիդա գյուղում կամավորական ջոկատի հիմքի վրա և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորմամբ կազմավորվեց «Սև հովազ» կամավորական ջոկատը։Ջոկատն ուներ շտաբ և զինանշան։1990 թվականներին ջոկատի 69 ազատամարտիկ անդամագրվել է «Հատուկ գնդին» ՝ ստեղծելով Արմավիրի կամավորական վաշտը, իսկ 1993 թվականին վաշտի հիմքի վրա կազմավորել գումարտակ։ Ջոկատը, վաշտը և գումարտակը մասնակցել են Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջանֆիդացի ազատամարտիկները պարգևատրվել են ինչպես «Արիության մեդալով» այնպես էլ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել երջանկահիշատակ Սմբատ Սրեյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, շտաբի պետ՝ Մ. Պետրոսյանը։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ։ Այսօր գյուղը մեծ պատվով կրում է Արցախյան գոյամարտում զոհված իր քաջորդի Յուրա /Էդվարդ/ Դաշտոյանի անունը։ Ջանֆիդան եղել և մնում է հայրենասեր գյուղ։ Օրվա առթիվ առաջինը շնորհավորում եմ իմ ջանֆիդացիներին՝ անուն առա անուն։ Ջանֆիդան օգտակար դասեր քաղելով անցած փառավոր ճանապարհից, անդավաճան հավատարիմ է ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներին։ Նշեմ, որ հայրենասեր այս գյուղի մանկապարտեզը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը։Ջանֆիդայում սերունդը հայրենասեր է մեծանում․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4029 | 0 | 0
Facebook