Loading...

Articles

Հայրենական Մեծ պատերազմը՝Մարտիրոս Սարյանի արվեստում

09:13, Tuesday, 05 May, 2020
Հայրենական Մեծ պատերազմը՝Մարտիրոս Սարյանի արվեստում
     Մայիսի 5-ը Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի մահվան տարելիցի օրն է։
     Նկարչի արվեստում հողը կենդանի մի էակ է ու հոգի ունի։Նկարիչը սիրելով անկեղծ իրեն մշտապես տեսել է իր նկարների մեջ, գիտակցաբար ու խոր հասկացությամբ է մոտեցել արվեստին։
     Ուսումնասիրելով Մարտիրոս Սարյանի կենսագրությունը ակնհայտ երևում է, որ պատերազմական թեման ոչ պակաս հոգեհարազատ է եղել նկարչին։ Այստեղ պատահականություն չկար քանի որ որդին՝ Ղազարոս Սարյանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր։
     Մեծ հայրենականի տարիներին Մ․Սարյանը շատ է աշխատել՝վրձինը դարձրել է զենք ու իր արվեստով պաշտպանել հայրենիքը։ Այս մասին խոսում են նրա ստեղծագործությունները՝ «Նկարչի կյանքից: Լուսիկ Սարյանի դիմանկարը», «Երեք հասակ: Ինքնադիմանկար» և մշակույթի շատ գործիչների դիմանկարներ։
     1941թ․ին «Ալմաստ» օպերայի ձևավորման համար արժանացել է 3-րդ աստիճանի Ստալինյան մրցանակի։
     1943-1944թթ․ մեկնել է Կիև՝ հանդիպելու իր որդուն, Ղազարոս Սարյանին, որը ինչպես նշեցի գտնվում էր ռազմաճակատում: Ստեղծում է մի շարք գրաֆիկական աշխատանքներ պատերազմի թեմայով:
     Իսկ 1945թ․ին ստեղծում է նատյուրմորտի ժանրում ստեղծումէ իր ամենամեծ կտավը՝ «Հայրենական Մեծ պատերազմի հայ մարտիկներին: Ծաղիկներ», որը նվիրում է իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած ռազմիկներին և որդու վերադարձին։
    


     «-Ես չգիտեմ՝, երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։»
     /Մարտիրոս Սարյան/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4128 | 0 | 0
Facebook