Loading...

Articles

«Եվ չկա մասնագիտություն ավելի հիասքանչ բոլոր հինգ մայրցամաքներում, երբ ամբողջ մարդկությունը պառկած է մանկաբարձների ձեռքերում»:

02:26, Tuesday, 05 May, 2020
«Եվ չկա մասնագիտություն ավելի հիասքանչ բոլոր հինգ մայրցամաքներում, երբ ամբողջ մարդկությունը պառկած է մանկաբարձների ձեռքերում»:


    
    
Մայիսի 5-ը մանկաբարձների համաշխարային օրն է։
     Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնն են նշում մարդիկ, որոնց ձեռքերի շնորհիվ կյանքեր են ծնվում։Օրը, որպես տոն դարձնելու գաղափարը պատկանում է «Մանկաբարձների միջազգային կազմակերպությանը» ՝1987թ․ Նիդերլանդներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։1992թ-ին էլ տոնն արդեն պաշտոապես ընդունվեց և այսօր արդեն ներառվել է ավելի քան հիսուն երկրների տոնացույցներում։Տոնի հիմնական նպատակը մանկաբարձի աշխատանքի կարևորության մասին հանրությանը տեղեկացնելն։
     Կարևորելով օրվա հրամայականը, որպես լրագրող, որպես հասարակական կազմակերպության հիմնադիր և որ ամենակարևորն է, որպես երկու բալիկների մայր ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ Արմավիրի ԲԿ Ծննդատանը բոլոր մանկաբարձներին։ Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Մզիյա Դանիելբեկին և Դավիթ Մանուկյանին։
     Կարևոր, դժվար ու պատասխանատու է Ձեր մասնագիտությունը քանի որ Ձեր աշխատանքային փորձից, գիտելիքներից ու հմտություններից է կախված մոր և մանկան առողջությունը։
     Մեկ անգամ ևս շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը սիրելի մանկաբարձներ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4210 | 0 | 0
Facebook