Loading...

Articles

«Բնությունը մի պահ հանգստացավ մեր բացակայությունից․․․»7-րդ դասարանի աշակերտուհու հուզիչ շարադրությունը

news.em
Spokesperson:
news.em
19:09, Saturday, 02 May, 2020
«Բնությունը մի պահ հանգստացավ մեր բացակայությունից․․․»7-րդ դասարանի աշակերտուհու հուզիչ շարադրությունը
     Երևանի Վ․Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի աշակերտուհու հուզիչ շարադրությունը՝ կորսված գարուն թեմայով։
    
     Մենք մի պահ դադարեցինք ապրել մեր բնականոն կյանքով և սովորեցինք կարոտել անգամ ոչինչ թվացող գրկախառնություններն ու հանդիպումները։ Կարծես թե մենք պատժվում ենք Աստծո կողմից՝ երկար ժամանակով։ Պատժվում ենք, որովհետև չենք գնահատել այն ինչ ունեցել ենք և հիմա, երբ գիտակցում ու զղջում ենք, մեկ է՝ դրանով անհնար է հետ բերել կորցրած ժամանակը։
     Երբևէ դժվար պատկերացնեինք, որ հիանալ դրսի գեղեցկությամբ՝ մի օր այդքան անհասանելի կլինի։ Այլևս չենք զգում գարնան շունչը, կորցրինք տարվա ամենածաղկուն, ամենահագեցած և ամենագեղեցիկ շրջանը՝ գարունը։ Հավանաբար սա մարդկային ամենամեծ պատիժն էր, որ կարող էր լինել։ Այս ամենի հետ մեկտեղ կարծում եմ, որ կան նաև առավելություններ․ բնությունը մի պահ հանգստացավ մեր բացակայությունից ու սկսեց շնչել, դադարեցին կրակել՝ մարդկանց ձեռքին խաղալիք դարձած ու կյանքեր խլած զենքերը։
     Գնահատել ունեցածը՝ ամենադժվար բանն է։
     Պետք է միայն համբերությամբ կրել պատիժն ու այս ամենից հետո էլ ավելի սիրել, գնահատել մեզ շրջապատող ամեն բան․․․
    
     Շողեր Խաչատրյան, 7-րդ դասարան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
9216 | 0 | 0
Facebook