Loading...

Articles

Երջանկությունը պարտադիր չէ

23:15, Wednesday, 22 April, 2020
Երջանկությունը պարտադիր չէ

Եղել է, չի եղել, մի ծերունի է եղել: Սա աշխարհի ամենաապերջանիկ մարդկանցից մեկն է եղել: Նա այնքան շատ է տրտնջացել, այնքան շատ է թթված նստել ու մռայլադեմ քայլել, որ իր շրջապատի բոլոր մարդիկ հոգնել են այդ ծերունուց: Ծերունին որքան շատ է ապրել, այնքան ավելի է դառնահամ ու թունավոր դարձել: Աջ ու ձախ խայթել է բոլորին: Մարդիկ խույս են տվել նրանից, ու ապերջանկությունը զանգվածային է դարձել: Նրա կողքին անհնարին է դարձել երջանկության զգացումով համակվելը: Նա բոլորին դժբախտության զգացում է փոխանցել:

Բայց մի անգամ, երբ նա ութսուն տարեկան է դարձել, անհավանական բան է տեղի ունեցել, և այդ անհավանական իրադարձության լուրն անմիջապես հասել է բոլորին:

«Ծերուկն այսօր երջանիկ է, - ասել են գյուղացիները մեկմեկու, - չի տրտնջում, ժպտում է ու դեմքն ուրախություն է ճառագում»:

Եվ գյուղացիները ծերունուն հարցնում են.

-Այս ի՞նչ է քեզ հետ տեղի ունեցել, էս ո՜նց ես փոխվել:

-Ութսուն տարի ես ջանացել եմ երջանիկ լինել, ու ոչինչ չի ստացվել: Հիմա որոշել եմ առանց երջանկության յոլա գնալ: Ահա՛ թե ինչու եմ երջանիկ, - պատասխանել է ծերունին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3017 | 0 | 0
Facebook