Loading...

Articles

Խոսքի ուժի մասին

23:03, Monday, 20 April, 2020
Խոսքի ուժի մասին

Մի անգամ այս տղան, դպրոցից տուն վերադառնալով, մորն է հանձնում իր ուսուցչի նամակը: Մայրն աչքի է անցկացնում նամակն ու սկսում է արտասվել: Հետո սրբում է արցունքներն ու նամակում գրվածը բարձրաձայնում է որդու համար.

«Ձեր որդին հանճար է: Այս դպրոցը նրա համար շատ փոքր է, ու այստեղ չկան այնպիսի ուսուցիչներ, որոնք ունակ են նրան ուսուցանել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:

Բազում տարիներ անց հասուն տղամարդ դարձած տղայի մայրը մահանում է: Թաղումից հետո որդին սկսում է թերթել ընտանեկան արխիվն ու թղթերի մեջ գտնում է այն նամակը, որն ուսուցիչն հասցեագրել էր մորը: Նա բացում է նամակն ու հետևյալն է կարդում.

«Ձեր որդին մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան ուսուցանել մյուս աշակերտների հետ միասին: Այդ իսկ պատճառով հանձնարարում ենք ձեզ, որ նրան տանն ինքներդ սովորեցնեք»:

Տղայի անունը Թոմաս Էդիսոն էր, և նա այդ նամակն ընթերցելու ժամանակ արդեն հայտնի գյուտարար էր:

Նամակը կարդալուց հետո Էդիսոնը մի քանի ժամ լաց է լինում, ապա իր օրագրում գրում է.

«Թոմաս Ալվա Էդիոսոնը մտավոր հետամնաց երեխա էր: Շնորհիվ իր հերոս մոր՝ նա դարձավ իր դարի մեծագույն հանճարներից մեկը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3285 | 0 | 0
Facebook