Հայաստանում հեռավար ուսուցումը դեռևս նոր է մտնում զարգացման փուլ: Նման ծրագրեր իրականացնում են բազմաթիվ բուհեր և այլ ուսումնական հաստատություններ:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուսումնական պարապմունքների դադարեցումից անմիջապես հետո Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել և այժմ էլ շարունակվում է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
ՈՒսումնարանի ՙՏրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում՚ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները արտադրական ուսուցման վարպետ Մուշեղ Ավոյանի ղեկավարությամբ առցանց ուսումնասիրում են ավտոմոբիլային տրանսպորտի նորոգման, ավտոմոբիլի էլեկտրական սարքավորումներ, նյութագիտության հիմունքներ ուսումնառության նյութերը: