Այսօր ևս առիթ է ի ցույց դնելու աշխարհին, թե ՛որքան հին ենք մենք, և թե՛ որքան հարուստ՝ մեր մշակույթով:
Ապրիլի 18-ին նշվում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։
Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռնում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Ինչպես նաև հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման և կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին:
Հայաստանը գեղատեսիլ տարածաշրջան է, որտեղ ամենուր զգացվում է դարավոր մշակույթի ոգին:
Համաշխարհային պատմության վրա, իրենց հետքն են թողել` երկրի հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը ։
Այդ հետքերից մեկը քրիստոնեությունն է, որի վառ ապացույցն է մեր լեռնաշխարհով մեկ սփռված ավելի քան 1600 եկեղեցիները:
Բազմաթիվ հնագիտական վայրեր և պատմամշակութային հուշարձաններ այսօր գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային "Արժեքների ցանկում "։
Դրանց թվում են` Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը, Սանահինի, Հաղպատի, Գեղարդի վանական համալիրները, Ազատ գետի գեղատեսիլ կիրճը իր քարե սիմֆոնիայով:
Համաշխարհային ժառանգության ցուցակը չի դադարում համալրվել մեր երկրում նորանոր պատմամշակութային և բնական հուշարձաններով:
Զուր չէ, որ Հայաստանը համարում են թանգարան բաց երկնքի տակ:
Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է` տեղյակ լինելու երկրում շրջակա միջավայրի վերաբերյալ գոյություն ունեցող խնդիրներին, ապագա սերունդներին այն ավելի լավ ներկայացնելուն։
՝
Նաիրուհի Տոնեյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի "Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ" առարկայի դասախոս