Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուսումնական պարապմունքների դադարեցումից անմիջապես հետո Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել և այժմ էլ շարունակվում է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
Մասնագիտական առարկաներին զուգընթաց ուսումնարանի ուսանողները անցկացնում են հեռավար ուսուցում նաև Ռուսաց լեզու առարկայից:
-Հեռավար ուսուցումը ստեղծված է ուսումնական հաստատություններում էլ. ուսուցման ցանկացած ձևի զարգացման և օժանդակման նպատակով, ընդլայնում է դասավանդողների և ունկնդիրների հնարավորությունները և ապահովում ուսումնական հաստատությունների ձգտումը գիտակրթական գործունեության որակի նկատմամբ, ուսումնական գործընթացի յուրաքանչյուր մասնակցին թույլ է տալիս ձևավորել ուսուցման անհատական մուտք, - նշեց ուսումնարանի մանկավարժ, Ռուսաց լեզվի հմուտ մասնագետ Կարինե Պապյանը: