Loading...

Articles

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրու բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ

14:43, Friday, 10 April, 2020
Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրու բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ
    

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրու բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ

2020թ. ապրիլի 08-ին՝ ժամը 08: 30-ի սահմաններում բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են նրան, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
909 | 0 | 0
Facebook