Loading...

Articles

«Նինա» անվան ծագումն ու նշանակությունը

22:17, Wednesday, 08 April, 2020
«Նինա» անվան ծագումն ու նշանակությունը

Առավել հավանական է, որ այս անունը եբրայերեն «Hannah» (նշանակում է «վայելչություն») անունից է ճյուղավորվել. «Hannah» եզրույթից սկզբում ծլարձակել է «Աննա» անունը, իսկ Աննայից էլ ճյուղավորվել է «Նինա» անունը:

Բայց կան նաև այլ վարկածներ:

Շումերների լեզվում «նին» -ը, որ «տիրուհի» է նշանակում, նրանց աստվածների անվան արմատն է: Ասորեստանի ու Նինվեյի հիմնադիր թագավորի անունը Նինոս է եղել, իսկ Նինոսից ճյուղավորված «Նինա» -ն նշանակել է «արքայական», «փառապանծ»: «Նինա» անվան ծագման ամենատարածված վարկածներից մեկը կապված է հենց Ասորեստանի հիմնադիրի անվան հետ: Եբրայերենում կա «նին» («ծոռ») բառը, որի իգականը դառնում է «նինա», և բնականաբար, նշանակում է «ծոռնուհի»: Հավանաբար, հարյուրավոր տարիներ առաջ, երբ մարդկանց կյանքի տևողությունը շատ կարճ է եղել, հազվադեպ մարդիկ են ապրել այնքան, որ տեսնեն իրենց ծոռներին, ու այդպիսի բացառիկ դեպքերը պարտադիր նշվել են՝ ծոռնուհիներին առանձնահատուկ անուն տալով:

Իսկ հնդկացիական կեչուա ցեղի լեզվում «նինա» անունը «հրդեհ» կամ «մարմանդ այրվող փայտածուխ» է նշանակում: Այս անունն են կրում Անդեր լեռնաշղթայում ապրող բնիկները, և նրանց միջավայրում նույնպես «նինա» անունը գործածվում է որպես կանացի անուն:

Արաբերենում այս անունը «օգուտ» է նշանակում: «Նինա» անունը շատ հաճախ գործածվում է որպես տարբեր անունների փոքրացված-քնքշացված ձև. օրինակ՝ Անտոնինա, Նինել, Կատրինա, Ջովանինա, Անգելինա, Անետ, Անինա, Նիկոլինա (Նիկոլ), Մարտինա, Ստեֆանիա, Նարինա, Սեբաստիան...

Հայերենում Նինան Նունե է դարձել: Ըստ հայկական աղբյուրների՝ Երուսաղեմի առաջին պատրիարք Յուվենալիոսի զարմուհին, Հռիփսիմյան կույսերից մեկը՝ Նինան (հայերի համար՝ Նունե, վրացիների համար՝ Նինո) 3-րդ դարի վերջերին ու 4-րդ դարի սկզբներին քրիստոնեություն է տարածել Հայաստանում և հատկապես Վրաստանում: Ըստ ավանդապատման՝ նրա քարոզչությամբ և Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց թագավոր Միհրանը, ապա նրա արքունիքն ու ողջ ժողովուրդը քրիստոնեություն են ընդունել:

Նինայի համբավը տարածվել է նաև սլավոնական ժողովուրդների մեջ, ապա արագ հարազատացել է իսպանախոսների միջավայրում, քանի որ «նինա» եզրույթն իսպաներեն նշանակում է «աղջնակ»:

Նինայի բնութագիրը

Նրա մեջ ինքնասիրությունը ծայրահեղության է հասնում: Նա ամեն կերպ ձգտում է ուրիշներից հետ չմնալ, բայց նաև առաջնորդ լինել չի ցանկանում: Նա ոսկե միջինն է նախընտրում: Չի սիրում, երբ ուրիշները քննարկում են իր գործերն ու սխալները: Նա չի ուզում հանրային անձ լինել, թեպետ պատասխանատվությամբ է վերաբերվում ցանկացած աշխատանքի, և այդ պատասխանատվությունը նրան կարող է առաջնորդության հասցնել:

Բնական գրավչությունը, չափի բնածին զգացումը, շրջապատողների նկատմամբ անկեղծ հարգանքը Նինային դարձնում են ցանկալի ընկերակից ցանկացած ընկերախմբում:

Բայց նա դժվարությամբ է գտնում իրեն արժանի ամուսին, և հավակնոտության, կատարյալին ձգտելու պատճառով դժվարությամբ է ընտանեկան համերաշխություն պահպանում:

Նինան հաշվենկատ է, սիրում է երեխաներին, բայց պահանջում է, որ նրանք գերազանց առաջադիմություն դրսևորեն, հասցնեն կաջողությամբ կատարել լրացուցիչ հանձնարարությունները, բազմակողմանիորեն զարգանան: Նրա ընտանիքի բոլոր անդամները պետք է բոլոր առումներով լավագույնը լինեն:

Նինան նախընտրում է պատասխանատու աշխատանք, մանր-մունր գործերի մեջ չի մտնում:

Նինան խորհրդավոր ու անորսալի կին է: Նա հակված է իր փխրունությունը քողարկել հեռավար ու սառը հարաբերությամբ: Այնուամենայնիվ, նա գայթակղող է, որովհետև գիտե ինչպես գործածել իր հմայքն ու նրբավարությունը: Նրան դուր է գալիս, երբ դրվատանքի է արժանանում, բայց չափից ավելի դրվատանքից նա նեղվում է: Լինելով կատարելապաշտ՝ նա, անկասկած, ցանկանում է լինել և՛ կատարյալ տնային տնտեսուհի, և՛ լավ մասնագետ: Ցավոք, Նինայի այս տեսակը, իրեն շարունակ լիարժեք չզգալով, ստիպված է լինում զոհաբերել վերը նշված երկուսից մեկը:

Նինայի աստղաբաշխական նշանը առյուծն է, ընկերակից գույնը՝ կարմիրը, հաջողության թիվը՝ երկուսը, ընկերակից քարը՝ զմրուխտը, ընկերակից մետաղը՝ պղինձը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7272 | 0 | 0
Facebook