Loading...

Articles

Տասնվեցերորդ դարում ապրած չին գրող Լի Միանը փառաբանել է «միջանկյալ- կիսով չափ»-ը

22:23, Monday, 06 April, 2020
Տասնվեցերորդ դարում ապրած չին գրող Լի Միանը փառաբանել է «միջանկյալ- կիսով չափ»-ը

Արագահոս կյանքիս կեսից ավելին հոսեց,

Մի բառ կա, որ վերծանում է դրա խորհրդավոր իմաստը,

Եվ այդ բառը «կես» -ն է:

Նրանով քողարկված է ուրախությունների ամբողջ անդունդը.

Կես կյանքը մարդու համար լավագույն ժամկետն է:

Այն թույլ է տալիս Չափավորել կյանքի վազքը, ճանաչել հանգստությունը:

Ամբողջ խաղաղությունը Երկնքի ու Երկրի միջակայքում է:

Ապրիր քաղաքի աղմուկի ու գյուղի հանդարտության միջակայքում,

Գետի ու լեռնապարի միջև ընկած ճանապարհի կեսին:

Կիսով չափ գիտնական, երկրագործ ու վաճառական եղիր,

Ապրիր կիսով չափ որպես պաշտոնյա, կիսով չափ՝ ինչպես հասարակ մարդ,

Կիսով չափ՝ ինչպես հարուստ, կիսով չափ՝ ինչպես աղքատ՝

Բնակվիր կիսով չափ պերճաշուք, կիսով չափ անճաշակ տանը:

Հագիր կիսով չափ նոր, կիսով չափ հին հագուստ:

Կեր՝ կեսը նրբախորտիկներ, կեսը՝ հասարակ կերակուր:

Ծառաներ ունեցիր՝ մասամբ խելացի, մասամբ՝ տխմար,

Իսկ կինդ թող լինի ո՛չ շատ գեղեցիկ, բայց և ո՛չ հիմար:

Իսկ ինքդ քեզ զգա կիսով չափ Բուդդա, կիսով չափ՝ երկնքի բնակիչ:

Քո մի կեսը երկինք է վերադառնալու, մյուս կեսը փոխանցվելու է երեխաներին:

Իմաստուն է այն հարբածը, որը կիսով չափ է հարբած,

Կիսով չափ թառամած ծաղիկները շոյում են աչքը,

Կիսով չափ բացված առագաստով նավը հաստատուն է ընթանում,

Եվ կիսով չափ սանձված ձին առավել կայտառորեն է վազում:

Ով կեսից ավելիին է տիրում, հոգսերի մեջ է ապրում,

Իսկ ով կեսից պակասին է տիրում, շարունակ տագնապ մեջ է:

Մեր կյանքը քաղցրության ու վշտի խառնուրդ է,

Ով այդ կյանքի մեջ կիսով չափ է թաթախված, նա ամենաիմաստունն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2982 | 0 | 0
Facebook