Loading...

Articles

Անդրեյ Տարկովսկի

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
12:10, Monday, 06 April, 2020
Անդրեյ Տարկովսկի
    
Յուրաքանչյուր կադրից, գույնից հասկանում ենք, որ դա Տարկովսկու ձեռագիրն է: Ոչինչից ամեն ինչ ստեղծողը:
     1972 թվականին «Սոլյարիսում» նկարահանվել է Սոս Սարգսյանը Գիբարյանի դերում:
     «.23-ը փետրվարի, 1972 թ.
     Մի՞թե նորից պետք է նստել և տարիներ սպասել, երբ որևէ մեկը կբարեհաճի թողարկել կինոնկարը («Սոլյարիս» -ը): Սա ի՛նչ տեսակ զարմանալի երկիր է, որ չի փափագում միջազգային ասպարեզում մեր գեղարվեստի թե՛ հաղթանակները և թե՛ բարձրարժեք նոր ֆիլմեր ու գրքեր: Ճշմարիտ, իսկական արվեստը նրանց խրտնեցնում է: Դա, հարկավ, միանգամայն բնական է. արվեստը, անկասկած, հակացուցված է նրանց, քանզի այն մարդկային է, մարդասիրական, իսկ նրանց առաքելությունը շնչավոր ամեն բան, հումանիզմի բոլոր ծիլերը խեղդելն է՝ լինի դա մարդու բաղձանքն առ ազատությունը, կամ թե արվեստի դրսևորումների հայտնությունը մեր մռայլ տեսածիրում: Նրանք հանգիստ չեն գտնի, քանի դեռ հիմնախիլ չեն արել ինքնուրույնության բոլոր նշույլները և անհատականությունից անասուն դարձրել: Սրանով նրանք ամեն ինչ կխորտակեն՝ թե՛ իրենց, թե՛ Ռուսաստանը: »
«Եթե իմաստ փնտրեք, բաց կթողնեք այն ամենն, ինչ կատարվում է»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3456 | 0 | 0
Facebook