Loading...

Articles

Կորոնավիրուսից վտանգավոր

Yerevan PR
Spokesperson:
Yerevan PR
19:35, Sunday, 05 April, 2020
Կորոնավիրուսից վտանգավոր

Կորոնավիրուսային վարակի «պրոֆիլակտիկայի» եւ «բուժման» համար ամբողջ աշխարհում մարդիկ արել եւ շարունակում են անել երբեմն շատ տարօրինակ արարքներ․ նրանց կատարած քայլերը հաճախ ոչ միայն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ նաեւ կարող են վնասել մարդկանց կամ նրանց շրջապատին։

Սխտոր կորոնավիրուսի դեմ

Այսօր սխտորը գովազդում են նաեւ որպես կորոնավիրուսային վարակի պրոֆիլակտիկայի միջոց։ Եւ առնվազն մեկ մարդ արդեն տուժել է այդ տեղեկատվությունից։ Վերջերս The South China Morning Post պարբերականը հաղորդել էր դեպքի մասին, երբ լորձաթաղանթի ծանր այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել կին, որը կերել էր 1.5 կգ հում սխտոր՝ հույս ունենալով, որ դա կօգնի նրան չվարակվել կորոնավիրուսով։

Ճշմարտությունն այն է, որ չկա մթերք, որը արդյունավետորեն կկանխարգելի կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Ո՛չ սխտորը, ո՛չ կոճապղպեղը, ո՛չ մեծ քանակությամբ կիտրոնը, ո՛չ որեւէ այլ մթերք արդյունավետ չեն այդ հիվանդության կանխարգելման դեպքում։

Սպիրտով ինքնաշեն դիմակներ կորոնավիրուսի դեմ

Քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Ադոնինը պատմել է մի դեպքի մասին, երբ կինը եւ նրա երեխաները տուժել են ինքնաշեն դիմակների պատճառով։

«Կինը, կարդալով խորհուրդներ համացանցում, «իր ձեռքերով դիմակներ էր պատրաստել»: Երկշերտ մառլյան, որոնց արանքում դրված էին կանացի ամենօրյա հիգիենիկ միջադիրներ, որոնք նա նաեւ թաթախել էր սպիրտի մեջ եւ կրում էր իր երեխաների հետ միասին», -գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Քանի դեռ մայրը երեխաների հետ քայլում էր փողոցում, նրանք շատ լավ էին զգում, սակայն խանութ մտնելուն պես կրտսեր երեխան ուշագնաց եղավ, իսկ ավագի երեխայի մոտ սկսվեց փսխոց․ պարզվեց, որ երեքի մոտ լորձաթաղանթի քիմիական այրվածքներ էին եւ նրանք տեղափոխվել էին հիվանդանոց։

«Եթե դուք մասնագետ չեք եւ, դրա հետեւանքով, չգիտեք որոշակի նյութերի հատկությունները, ԴՐԱՆՈՎ ՈՉԻՆՉ ՉՆԱԽԱՁԵՌՆԵՔ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ․ դա կարող է վտանգավոր լինել», -խորհուրդ են տալիս մասնագետները։

Քլորոխին ընդդեմ կորոնավիրուսի

ԱՄՆ-ում 60-ամյա ամուսիններն ընդունել են քլորոխին պարունակող նյութ կորոնավիրուսի «պրոֆիլակտիկայի» համար։ Կես ժամ անց ամուսինները հոսպիտալացվել էին ծանր թունավորումով․ տղամարդուն չէր հաջողվել վերակենդանացնել, իսկ կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Կինը պատմել է, որ լսել էր քլորոխինի օգտակարոթյան մասին հեռուստացույցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը դիտելիս։ Քլորոխին պարունակում էր նյութը, որով նրանք մաքրում էին ակվարիումը, եւ ամուսինները որոշել էին խմել դա փոքր չափաբաժնով։

Առանց բժշկի նշանակման ինչ-որ դեղորայք ընդունելը շատ վնատգավոր է, հիշեցնում են մասնագետները։ Դեռ ավելին, խմել նյութեր, որոնք նախատեսված չեն այդ նպատակով, կրկնակի վտանգավոր է։

Խունկ կորոնավիրուսի դեմ

Ոմանք տանը կամ այլ տարածքներում օգտագործում են խունկ՝ հույս ունենալով, որ այն «կմաքրի» օդն ու կպաշտպանի կորոնավիրուսից։ Սակայն իրականում խունկն անզոր է կորոնավիրուսի, ինչպես նաեւ այլ վիրուսների դեմ։ Դեռ ավելին, հետազոտությունների համաձայն, խնկի ծուխը դարձնում է շնչուղիներն առավել խոցելի վիրուսների նկատմամբ։

Այրման ժամանակ խունկն արձակում է թոքերի առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մի շարք նյութեր, այդ թվում՝ CO, CO2, NO2, SO2 եւ այլն։ Բոլոր այդ նյութերը բնավ չեն «պաշտպանում» օդը, ինչպես համարում են որոշ մարդիկ, այլ հակառակը, աղտոտում են այն։ Խնկի արձակած ծուխը շնչելը կարող է հանգեցնել շնչառական համակարգի դիսֆունկցիայի եւ մի շարք այլ խնդիրների։

Հենց այդ պատճառով որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ օդի աղտոտվածության աստիճանը որոշ տաճարներում գերազանցում է բոլոր նորմերն ու ծայրահեղ վտանգավոր է մարդու առողջության համար։ Այդ նույն պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել խունկ տանը կամ այլ փակ տարածքներում։

Սպիրտ պարունակող նյութեր կորոնավիրուսի դեմ

Իրանում մահացել է արդեն ավելի քան 480 մարդ եւ 2850 մարդ ստացել է առողջական լուրջ վնաս մեթիլ սպիտրով թունավորվելու հետեւանքով, որը նրանք խմել էին կորոնավիրուսային վարակի «բուժման» կամ «պրոֆիլակտիկայի» համար։

Բանն այն է, որ Իրանում արագորեն տարածվել էր ֆեյքային լուրը, որ ալկոհոլը իբրեւ սպանում է կորոնավիրուսին։ Եւ քանի որ այդ երկրում ալկոհոլային ըմպելիքներն արգելված են, մարդիկ սկսել էին գնել արհեստական արտադրության սպիրտ։ Որոշ անխիղճ մարդիկ դրա արտադրության մեջ օգտագործել էին ոչ թե էթիլային սպիրտ, այլ մեթանոլ՝ թունավոր նյութ, որի օգտագործումն անգամ փոքր չափաբաժնով հանգեցնում է ծանր թունավորման, հաճախ նաեւ մահվան։ Մեթանոլի 80-150 միլիլիտրը մահացու վտանգ է ներկայացնում մարդու համար, սակայն նույնիսկ 10 միլիլիտրը լրջորեն վնասում է առողջությունը, այդ թվում՝ տեսողությունը։

Հույս ունենալով ալկոհոլի միջոցով պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց՝ Իրանի բնակիչները խմում էին անհայտ ծագման ըմպելիքներ, որոնք պատրաստված էին մեթանոլից։ Դեռ ավելին, այդ ըմպելիքները տալիս էին նաեւ իրենց երեխաներին։ Հայտնի է, օրինակ, 5-ամյա երեխայի մասին, որը կուրացել է այն բանից հետո, երբ նրա ծնողները տվել էին երեխային մեթանոլ պարունակող ըմպելիք։

Իրականությունն այն է, որ անգամ «նորմալ» ալկոհոլային ըմպելիքները չեն պաշտպանում կորոնավիրուսով վարակվելուց եւ չեն բուժում այն, ուստի այդ նպատակով ալկոհոլ ըմպելը խորհուրդ չի տրվում։ Սպիրտը կարելի է օգտագործել միայն մակերեսներն ախտահանելու համար, նախազգուշացնում են մասնագետները։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1983 | 0 | 0
Facebook