Loading...

Articles

Աստծո խանութում

08:58, Sunday, 05 April, 2020
Աստծո խանութում

Մի կին երազում տեսնում է, թեԱստված խանութում վաճառող է աշխատում:

-Տե՛ր Աստված, մի՞թե դու ես, - բացականչում է ուրախացած կինը:

-Այո՛, Ե՛ս եմ, - պատասխանում է Աստված:

-Իսկ ի՞նչ կարել է քո խանութից գնել, - հարցնում է կինը:

-Ինչ մտքովդ անցնի, - հնչում է պատասխանը:

-Եթե այդպես է, ապա, խնդրում եմ, տուր ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող:

Աստված բարյացակամորեն ժպտում է ու անցնում խանութի պահեստ, որպեսզի պատվիրված ապրանքները բերի: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է՝ թղթից պատրաստված մի փոքրիկ տուփ ձեռքին:

-Ամբողջն ա՞յս է, - հիասթափված բացականչում է զարմացած կինը:

-Ա՛յո, քո ուզածներն այս տուփում են, - պատասխանում է Աստված: - Մի՞թե դու չգիտես, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3194 | 0 | 0
Facebook