Loading...

Articles

Երկրորդ համաշխարհայինի ծովամարտերում հաղթանակներ կերտած ամերիկյան մի ռազմանավի՝ «Փյունիկ»-ի տխուր վախճանը

23:21, Friday, 03 April, 2020
Երկրորդ համաշխարհայինի ծովամարտերում հաղթանակներ կերտած ամերիկյան մի ռազմանավի՝ «Փյունիկ»-ի տխուր վախճանը

«USS Phoenix» թեթև հածանավը (այս տիպի ռազմանավերը, համաձայն միջազգային պայմանագրերի, կարող են լինել առավելագույնը 10 հազար տոննա ջրատարողության) ջրարկվել է 1938 թվականի մարտի 13-ին: USS հապավումը նշանակում է United States Ship՝ «Միացյալ Նահանգների նավ» . այս դեպքում հապավման «U» նախածանցն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավ է նշանակում: Իսկ Phoenix-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի մայրաքաղաքի անունն է, որ նաև «Փյունիկ» է նշանակում: Քաղաքին այս անունը տրվել է ի նշանավորումն այդ տարածաքում ոռոգելի երկրագործության վերածննդի:

«USS Phoenix» -ը Երկրորդ աշխարհամարտի տարիներին գործել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում: Նավը կարողացել է խույս տալ Պերլ Հարբորի վրա ճապոնական կործանիչ հարձակումից և մինչև պատերազմի ավարտն ինը աստղի է արժանացել:

1951 թվականին ԱՄՆ-ը ռազմանավը վաճառել է Արգենտինային, որը փոխել է դրա անունը: Նավը «Գեներալ Բելգրանո» է անվանվել՝ ի հիշատակ Արգենտինայի անկախության համար պայքարի մասնակից ականավոր զինվորականներից մեկի՝ Մանուել Բելգրանոյի: Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիների համար Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև բռնկված պատերազմի (1982 թ.) ժամանակ բրիտանական ատոմային սուզանավը տորպեդահարմամբ խորտակում է «Գեներալ Բելգրանո» -ն իր 323 նավաստիների հետ միասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3463 | 0 | 0
Facebook