Loading...

Articles

Միֆ չորորդ` «իմացել են» պատերազմի մասին. շարունակենք քանդել միֆերը

14:10, Monday, 06 April, 2020
Միֆ չորորդ` «իմացել են» պատերազմի մասին. շարունակենք քանդել միֆերը

«Միֆ չորորդ` «իմացել են» պատերազմի մասին

Շարունակենք քանդել միֆերը հերթով, շարքով: Տեսեք ինչ են ասում Սերժ Սարգսյանը և Լևոն Մնացականյանը:

«Ունեցել ենք տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր», - այս մասին այսօր Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք» -ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում պատմել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված ամենախնդրահարույց թեմային, այն հարցին՝ արդյոք հայկական կողմերն ունեցել են հավաստի հետախուզական տեղեկատվություն ռազմագործողությունների մեկնարկի մասին։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն էլասել է, որ իրենց համար զարմանք չէր, որ առնչվել են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ պահին։

«Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 216 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ պաշտպանական բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին», -ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը»:
    
    

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2173 | 0 | 0
Facebook