Loading...

Articles

Այս տարի լրանում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի շենքի հիմնադրման 90-ամյակը

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
11:26, Friday, 03 April, 2020
Այս տարի լրանում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի շենքի հիմնադրման 90-ամյակը

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի համար Ժողտան շինարարական աշխատանքներն սկսելիս առաջ ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։

Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել երեւի այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679թ., երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։

Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ եւ անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929թ. քանդում են եւ քարերը հատ-հատ համարակալում։

Շինարարության հաճախակի փոխվող ղեկավարներից մեկը մատուռի քարերը օգտագործում է Բայրոնի փողոցում Ժողտան աշխատողների համար կառուցվող բնակելի տան շինարարությունում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաեւ շրջապատի գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։

Ներկայումս Օպերային թատրոնի առաջին հարկի ճեմասրահում տեղադրված է խաչքար՝ ի հիշատակ Գեթսեմանի մատուռի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3934 | 0 | 0
Facebook