Loading...

Articles

Օրե՜ր են, կանցնե՜ն, կգնա՜ն…

10:58, Friday, 03 April, 2020
Օրե՜ր են, կանցնե՜ն, կգնա՜ն…
    
    
    

Օրե՜ր են, դանդա՜ղ են անցնում,

Քանի որ ծա՜նր են մյուս օրերից,

Օրե՜ր են, թախի՜ծ են ցանում

Կախված երկնքից:


    

Ասե՜ս վերևում մի ստահա՜կ

Փորփրե՜լ է երկնի մեղվաբույնը…

Ու բոռե՜րը թափվել մեզ վրա

Տանո՜ւմ են մեզնից լավագույնը:


    

… Օրե՜ր են, կանցնե՜ն, անցյա՜լ կդառնան

(Անցյալի հետ շատ հե՜շտ է հաշտվելը)

… Թախի՜ծ են ցանում օրերը ներկա՛

Դժվա՜ր է օրերն այս հաշվելը:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4636 | 0 | 0
Facebook