Loading...

Articles

Գողացվել է Վան Գոգի «Գարնանային այգի» կտավը

02:30, Wednesday, 01 April, 2020
Գողացվել է Վան Գոգի «Գարնանային այգի» կտավը

30.03.2020/Նիդ.օրագիր:

Նիդերլանդների Հյուսիսային Հոլանդիա նահանգի Լարեն քաղաքի Սինգեր արվեստի թանգարանից երկուշաբթի առավոտյան հափշտակել են Վինսենթ Ուիլլեմ վան Գոգի «Գարնանային այգի» խորագրով կտավը: Հեղինակն այն նկարել է 1884թ. գարնանը Նյուենենի պարտեզում: Նկարը Խրոնինգերի թանգարանի մշտական հավաքածոներից մեկն էր: Լարեն էր բերվել ցուցադրվելու «Հոգու հայելի» թեմատիկ ցուցահանդեսին: Թանգարանը փակ էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որից էլ երկուշաբթի առավոտյան օգտվել են գողերը: Այդ մասին հայտնել է թանգարանի տնoրինությունը YouTube-ով կազմակերպած ասուլիսի ժամանակ: Թանգարանի ղեկավարությունը լիազորություն չունի հրապարակելու կտավի արժեքն ու ապահովագրական գինը:
     Վան Գոգի նկարների մասնագետ Իվո Բոուվմանը արվեստի այս աշխատանքը գնահատում է մեկուկես մլն Եվրո, այն համարելով «լավ նկար»: Այդ մասին գրում է nrc.nl կայքը:
     Գողացված աշխատանքը յուղաներկ է` թղթի վրա, չափսը 25x 57 սմ է, փակցված է փայտի վրա: Դրենթեյում մնալուց հետո Վան Գոգը (1853-1890) որոշեց ապրել ծնողների հետ: 1883-ի վերջին բնակվում էին Բրաբանտի Նյուենեն քաղաքում, որտեղ հայրը նշանակում էր ստացել բողոքական փոքր ժողովում: Գարնանը Վան Գոգը նկարեց այն այգին, որտեղ ապրել են: Ավելի վաղ նա կատարել էր նույն պարտեզի մի քանի նկարներ:
     Նշենք, որ Վան Գոգի աշխատանքները բազմիցս են գողացվել` սկսած 1937 թվականից, գրեթե բոլոր դեպքերում այն ետ է բերվել: Հուսանք սա բացառություն չի լինի:
    
    

https://www.singerlaren.nl/nl/nieuws/460/diefstal_schilderij_vincent_van_gogh/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2820 | 0 | 0
Facebook