Գլուխս թաքցրեցի վերմակի տակ և աննկատ քնեցի (18+)
14:09, Friday, 27 March, 2020
![]() Գևորի հետ հաճախակի տարբեր անծանոթ տղամարդիկ էին գալիս մեր տուն: Նրանք սնունդ էին բերում: Հիմնականում շուկայում իրենց մթերքն իրացնող գյուղացիներ էին կամ վարորդներ: Ես չէի հասկանում, թե նրանք ինչ գործողություններ էին կատարում մորս հետ: Օր օրի այցելուների թիվը շատանում էր: Նկատում էի մորս. մեջքի վրա պառկած, լուռ ու մունջ ենթարկվում էր անծանոթ տղամարդկանց, ովքեր ինչ-որ գործողություններ կատարելով, հեռանում էին: հասունանալով միայն հասկացա, որ նրանք բավարարում էին իրենց սեռական պահանջները: Մայրս ցերեկներն ինչ-որ լաթեր էր լվանում: Արևի տակ չորացնելուց հետո այդ լաթերը փայտանում էին: Հետագայում տրորելով փափկացնում էր` կրկին օգտագործելու համար: Թե ինչ լաթեր էին հետագայում հասկացա: Մի օր էլ քնից ակամա արթնացա անծանոթ տղամարդկանց ձայներից: Մթության մեջ հազիվ նշմարեցի, երկու հաղթանդամ տղամարդկանց, ովքեր ինձ համար անհասկանալի բառեր արտասանելով, մոտեցան մորս անկողնուն: Նրանցից մեկն ամբողջովին մերկ, կռացավ անկողնու վրա, սկսեց ինձ համար անհասկանալի, գործողություններ կատարել: Ինձ թվաց, թե ուզում է վնասել մորս: Նրան միացավ նաև մյուսը: Լսվեց մորս ծանր հառաչանքը: Վախից գոռացի, սակայն մայրս, ով այդ պահին գտնվում էր նրանց ճիրաններում, ինձ հանգստացրեց, որ քնեմ: Գլուխս թաքցրեցի վերմակի տակ և աննկատ քնեցի: Առավոտյան, երբ արթնացա, մայրս անշարժ պառկած էր տեղաշորի մեջ` ամբողջովին արյունով պատված: Մենք վազեցինք հարևաններին կանչելու, սակայն նրանք չեկան: «Թող մեռնի այդ անառակը» -ասացին: Քույրս վազեց շուկա և գտավ Գևորին: Նա էլ մորս տեղափոխեց հիվանդանոց: Դրանից հետո այլևս մորս չտեսա: Նա արյունահոսությունից մահացել էր, որի պատճառը կոպիտ սեռական հարաբերություններն էին եղել: Քրոջս հետ հայտնվեցի որբանոցում: Սովորեցի բժշկական ինստիտուտում, բժիշկ դարձա, որ կարողանայի փրկել անօգնական կանանց: Բայց, այդպես էլ, չամուսնանացա: |
Like
2
Dislike
1
23533 | 0 | 2 | 1