Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:
Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները:
Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով:
Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը, ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը բնակավայրերի միջև տեղաշարժվելու համար:
Առողջ եղեք և օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներից, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքից (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип):
Հ.Գ. Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին՝ մեքենավարներին, նրանց օգնականներին, կարգավարներին, կայարանապետերին, գծային աշխատողներին և այլ մասնագետներին, ովքեր այսօր ապահովում են ոչ միայն ուղևորափոխադրումների իրականացումը, այլ նաև երկրի և բնակչության համար կենսական նշանակություն ունեցող բեռնափոխադրումները: