Loading...

Articles

«8 տարեկան էի՝ մայրս մահացավ, հետո հայրս». «Կինստագրամից» Դիանա Տոռեսը՝ ընտանիքի և բաց կերպարների մասին

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
17:56, Wednesday, 25 March, 2020
«8 տարեկան էի՝ մայրս մահացավ, հետո հայրս». «Կինստագրամից» Դիանա Տոռեսը՝ ընտանիքի և բաց կերպարների մասին

«Կինստագրամ» սիթքոմը դեբյուտային էր Ինստագրամից հայտնի Դիանա Տոռեսի համար։ Դիանան ազգությամբ հայ է, իրական ազգանունն Օրդուխանյան է, իսկ Տոռես կեղծանունը ստացել է դեռևս մանկության տարիներին, քանի որ սիրում էր ֆուտբոլ խաղալ, Իսպանիայի հավաքականի մոլի երկրպագու էր։

Անկեղծ զրույցում Դիանան պատմել է 8 տարեկանում մայրիկին, ավելի ուշ՝ հայրիկին կորցնելու մասին։

Զրույցի ընթացքում չենք շրջանցել նաև նրա բաց կերպարները։ Դիանան անկեղծ խոստովանեց՝ Մերիի դերն իրեն բաժին չէր հասնի, եթե Ինստագրամում բաց կերպարներով աչքի ընկած չլիներ։ «Իրենց պետք էր հենց այդպիսի կերպար, դրա համար ինձ ընտրեցին։ Ես չեմ նեղվում, որ շեշտը դրված է իմ բաց ներկայանալու վրա», - ասաց նա, միաժամանակ նշեց, որ չափից ավելի բաց չի ներկայանա։

Հարցին, թե ո՞րն է իր համար «չափի» սահմանը, պատասխանեց, որ ներկայանում է բաց հագուստով, լողազգեստով, ներքնազգեստով ներկայանալ չի խուսափի, բայց դրանից ավելի չի մերկանա. «Դա ոչ մարդկանց դուր կգա, ոչ էլ ինձ» ։

Ինստագրամում Դիանան ունի ավելի քան 100 հազար հետևորդ։ Հարցին, թե բաց լուսանկարներն ինչքանո՞վ ազդեցին իր էջի զարգացման վրա, նա արձագանքեց. «Կարծում եմ՝ դրանք շատ են նպաստել ակտիվությանը։ Տարիների ընթացքում եմ հավաքել հետևորդներիս, բայց բացության ֆակտորը մեծ դեր է խաղացել։ Որքան բաց նկար էի հրապարակում, այնքան արձագանքն ավելի մեծ էր լինում։ Գեղեցիկ, բայց փակ լուսանկարներս նույնքան լայք չէին հավաքում» ։

Այս շրջանում Դիանան գերակտիվ է Ինստագրամում, հաճախ հրապարակումներ է անում գործընկերների հետ։ Դիտարկմանը, որ փորձում է գործընկերներին ներգրավելով ավելի ակտիվացնել իր էջը, նա արձագանքեց. «Իհարկե։ Հիմա բավականին մեծ արագությամբ հետևորդներ են ավելանում» ։ Նրանից հետաքրքրվեցինք, թե գործընկերներից ո՞ւմ գործոնն է առավել ազդում այդ ակտիվության վրա. «Քրիստինա Եղոյանի ֆաները շատ ակտիվ են իմ էջում։ Ինձ շատ սիրում են, իմ շնորհիվ Քրիստինան էլ է ուշադրություն դարձրել իր ֆաներին, նրանք շատ են ուրախացել։ Ամեն անգամ շնորհակալություն են հայտնում ինձ» ։

Դիտարկմանը, որ իր հետևորդների քանակի համեմատ լայքերը քիչ են, ինչը քննարկումների տեղիք է տվել, որ իր հետևորդները մեխանիկորեն լցրած են, Դիանան արձագանքեց, որ մի քանի միլիոն հետևորդ ունեցող մարդկանց էջերում էլ լայքերը մի քանի հարյուր հազար են։ Մեր հաջորդ դիտարկմանը, որ այդ հարաբերակցությունը հաշվի առնելու դեպքում էլ, միևնույն է, 100 հազարից ավելի հետևորդ ունենալու համար իր էջի հավանությունները քիչ են, նա արձագանքեց. «Իմ էջում շատ են թաքնված հետևորդները, որոնք նայում են նկարներս, տեսնում, թե որտեղ եմ, ինչ եմ անում, բայց չեն լայքում։ Հուսով եմ՝ հետագայում էջս ավելի կակտիվանա» ։

Դիանան ավարտել է Բժշկական համալսարանի Ատամնաբուժական բաժինը։ Ժամանակին նրա հայրը կտրականապես դեմ է եղել, որ դուստրը հայտնվի հետուստատեսությունում, նա էլ հորաքրոջ հորդորով ընդունվել է Բժշկական հանալսարան։ Ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ, սակայն շարունակել չի ցանկացել։

«Միշտ երազել եմ երգել, բայց ընտանիքս դեմ էր։ Ես թաքուն եմ իմն առաջ տարել։ Առիթից օգտվում էի, որ մերոնք չկան սոցցանցերում։ Հրապարակում էի լուսանկարներս, միևնույն է, չէին տեսնում։ Առաջ հորաքույրս դեմ էր այս ամենին, հիմա ուրախացել է, ինձ օգնում է։ Ֆինանսական առումով էլ հորքուրս է ինձ աջակցում, որովհետև ծախսերս ինքնուրույն հոգալ չեմ կարողանում», - ասաց նա ու հավելեց, որ «Կինստագրամում» ներկայանալն իր միակ աշխատանքն է։

Դիանան նշեց, որ այս թիմի հետ նախագծից դուրս նոր համագործակցություններ են սպասվում։ սակայն փակագծերը բացել այժմ չի կարող։

Անդրադառնալով իր ընտսնիքին՝ Դիանան ասաց, որ մայրիկին կորցրել է, երբ 8 տարեկան էր, հայրիկը մահացել է մոտ 10 տարի առաջ։

«Դա աննկարագրելի կորուստ է, միշտ զգացել եմ մայրիկիս կարիքը, բայց իմ ճակատագիրն էլ այսպես է դասավորվել։ Ես հորաքրոջս հետ եմ ապրում։ Նա մի քիչ բարդ բնավորություն ունի, ավելի կոպիտ է՝ տղամարդկային խիստ բնավորությամբ։ Իմ հորքուրն է, իրեն շատ եմ սիրում, բայց կյանքում ոչ ոք ու ոչինչ չի փոխարինի մայրական ջերմությանը։ Ես հիշում եմ մայրիկիս։ Նա շատ լավ դաշնամուր էր նվագում, Կոնսերվատորիան էր ավարտել։ Նվագելը շատ լավ եմ հիշում... Մայրիկիցս հետո հայրիկիս կորցնելը շատ ծանր էր։ Դժվար եմ տարել, հանակերպվել այդ ամենի հետ։ Որքան էլ բացատրես, ոչ ոք չի հասկանա, թե դա ինչ ծանր կորուստ է», - ասաց նա։

Source: Tert.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6136 | 0 | 0
Facebook