Loading...

Articles

Գործարարները ծաղիկները տարել են պանթեոն

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
20:50, Saturday, 21 March, 2020
Գործարարները ծաղիկները տարել են պանթեոն
    

Ինչ–որ մարդիկ մեծ քանակությամբ թանկարժեք ծաղիկներ են դրել Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփված հայ մեծերի հուշաքարերին ու հուշարձաններին։

Կոմիտասի անվան պանթեոնն այսօր անսովոր տեսք է ստացել։ Անհայտ անձինք մեծ քանակով ծաղիկներ են խոնարհել հայ մեծերի գերեզմաններին ու հուշարձաններին։

Հայաստանում խստացվում են սահմանափակումները. կփակվեն բոլոր բարերն ու ակումբները

Պանթեոնի գրեթե ողջ տարածքը ծածկված է գույնզգույն, գեղեցիկ ու ակնհայտորեն թանկարժեք վարդերով։

Որոշ տեղեկությունների համաձայն` հիշատակի այս յուրօրինակ ակցիայի հեղինակները Հայաստանում գործող ծաղկի ջերմոցների սեփականատերերն են։

Կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանում թերևս կանգ է առել նաև ծաղկի վաճառքը։ Այդ բիզնեսով զբաղվողներն այսկերպ փորձել են արժևորել իրենց արժեզրկված արտադրանքը։
    
     ՏԵՍԱՆՅՈՒԹ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3244 | 0 | 0
Facebook