Loading...

Articles

Կորոնավիրո՜ւս տիկին, կորոնավիրո՜ւս… (ժամանակակից արձակ)

12:29, Thursday, 19 March, 2020
Կորոնավիրո՜ւս տիկին, կորոնավիրո՜ւս… (ժամանակակից արձակ)
    
    

Երեկ մի հետաքրքիր պատմության մեջ ընկա:

ՍԻԹԻ-ներից մեկում մոտեցա բանկոմատին, քարտս մտցրեցի ու այ քեզ զարմա՜նք,

բանկոմատը բարձր ձայնով հարցրեց.

- Իսկ ձեռքերդ լվացե՞լ ես:

Մի պահ վախեցա ու նայեցի կողքս կանգնած կնոջը:

Միգուցե՞ հարցնեք ինչպես իմացա կողքինս կի՞ն է, թե՞ տղամարդ, ասեմ, որ միամիտ չեմ՝ - եթե դիմակը կապույտ է - ուրեմն տղամարդ է, եթե վարդագույն է - ուրեմն կին է:

Ասացի.

- Տիկի՜ն, հարցը Ձեզ է ուղղված:

- Այո՜, իհարկե՜, ախտահանել եմ:

- Դե ուրեմն սեղմեք PIN կոդը:

- Բայց դա Ձե՛ր քարտն է:

- Ոչինչ, ես ձեզ կօգնե՛մ, այնպիսի ժամանակներ են, որ իրար պետք է օգնենք,

հավաքեք 9473:

Հա՜տ-հատ սեղմելով կոճակները կինը հավաքեց կոդը:


    

Մինչ բանկոմատի բթամիտ ուղեղը աշխատում էր կրիայի ազատ տեղաշարժվելու արագությանը համահունչ հաճախությամբ, ես հիանում էի կնոջ գեղեցիկ մատներով, որոնցով համաշխարհային ճանաչում ստացած հնարավոր միկրոբը պետք է անցներ ու տեղափոխվեր նրա հիասքանչ շուրթերով ու շարունակեր իր խաչակրած արշավանքը դեպի մի ժամանակ ցանկալի նրա մարմինը…


    

Բանկոմատը ինչպես միշտ մեծ չկամությամբ տվեց գումարը,

որը կայծակնային արագությամբ տեղափոխվեց իմ գրպանը

առաջացնելով մի երախտապարտ ժպիտ:

- Շնորհակալ եմ, տիկին Ձեզ առողջություն եմ ցանկանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հինգ աստղանի հյուրանոցում:

- Է հետո՞, սրան ի՞նչ անուն տամ:

- Կորոնավիրո՜ւս տիկին, կորոնավիրո՜ւս…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3210 | 0 | 0
Facebook