Առավոտյան x երթուղայինում (անվտանգության կանոներից ելնելով չենք նշում համարը) զրուցեցի վարորդի հետ, որն իր բողոքը հայտնեց՝ վնասով է աշխատում, իսկ գծատերը չի պատրաստվում իջեցնել օրվավարձը: Վարորդի պահանջը պայմանավորված է երկրում տիրող արտակարգ իրավիճակի հետ: Պատմեց, որ վտանգելով իր առողջությունը դուրս է եկել աշխատանքի, որպեսզի մարդիկ կարողանան գնալ աշխատանքի: Գիտակցում է, որ չաշխատելու դեպքում կստեղծվի քաոսային իրավիճակ:
Վարորդը համեմատություն է անցկացնում. շարժը քիչ է, երթուղայինից օգտվողների քանակը նվազել է, համարժեք գումար չի աշխատում, որպեսզի կարողանա վճարել օրավարձը: Չաշխատելու դեպքում չի կարողանա հոգալ ընտանիքի կարիքները, իսկ մարդիկ չեն կարողանա գնալ աշխատանքի:
Խնդիրը համատարած է, խնդրում ենք քաղաքապետարանին զբաղվել վերոհիշյալ խնդրով: