ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ խնդիր բարձրաձայնեց՝ առևտրային բանկերի հետ կապված: Նա, մասնավորապես, ասաց, որ Էջմիածնում որոշ բանկերի մասնաճյուղեր փակվել և քաղաքացիներին չեն սպասարկում: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանկերի մասնաճյուղեր փակելու համար Կենտրոնական բանկը որևէ որոշում չի կայացրել: Նա վստահեցրեց, որ կտարվեն աշխատանքներ, որպեսզի փակ մասնաճյուղերի պատճառով քաղաքացիները չտուժեն:
Մանրամասները՝ տեսանյութում: