Loading...

Articles

Մասամբ փլուզվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
16:38, Sunday, 15 March, 2020
Մասամբ փլուզվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը

Մարտի 15-ին, ժամը 08: 46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:
    
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3382 | 0 | 0
Facebook