Loading...

Articles

Առաջին բակտերեոլոգիական պատերազմը տեղի է ունեցել…1347 թվականին

21:58, Friday, 13 March, 2020
Առաջին բակտերեոլոգիական պատերազմը տեղի է ունեցել…1347 թվականին

Շատերը կարծում են, թե մանրէաբանական (բակտերեոլոգիական) պատերազմը նորագույն ժամանակների հայտնագործություն է: Ամենևին էլ այդպես չէ: Հռչակավոր ու սարսափելի «սև մահը» ՝ ժանտախտի համաճարակը, որը 1347 -1352 թվականների ընթացքում ավերեց Եվրոպան՝ Միջերկրականի ափերից մինչև Մոսկվա, մանրէաբանական պատերազմի հետևանք է եղել:

Ղրիմի Թեոդոսիա քաղաքի անունն առաջներում Կաֆֆա է եղել, և 14-րդ դարի սկզբներին այն պատկանել է իտալական Ջենովայի հանրապետությանը:

1347 թվականին Կաֆֆան պաշարում են մոնղոլները՝ Ջանիբեկ խանի գլխավորությամբ: Շուտով պաշարողների ճամբարում ժանտախտ է բռնկվում: Ջանիբեկ խանը որոշում է ժանտախտից մահացած իր զինվորների դիակները պաշարված քաղաքի պարիսպներից ներս նետել: Մահացու հիվանդությունից վարակված ջենովացիները նավերով փախչում են քաղաքից և պատուհասը սփռում են իրենց ճանապարհին: Առաջինը վարակվում են Կոստանդնուպոլսի բնակիչները: Այստեղից առևտրական նավերը հիվանդությունը տարածում են միջերկրածովյան ավազանի բոլոր երկրներում: Մի քանի տարում Եվրոպայի ամբողջ բնակչության առնվազն մեկ երրորդը ժանտախտից մահանում է:

Այս համավարակը ծանր հարված է հասցնում նաև ամբողջ Եվրոպայի տնտեսական կյանքին: Արդյունաբերությունը նահանջ է ապրում, որովհետև շատ քաղաքների բնակչության կեսը մահանում է:

Հոգևորականությունը հասարակությանը ներշնչում է, թե, այս համաճարակն Աստծո պատիժն է գործած մեղքերի համար: Կրոնավորները մեղավորներ են գտնում նաև հասարակության մեջ. նրանք հատկապես մոլեռանդներին կարողանում են հավատացնել, թե շատերը, հատկապես կանայք, ծառայելով սատանային, տարածում են այս հիվանդությունը: Մեղավոր են հռչակում նաև հրեաներին: Եվ սկսվում է վհուկների որսը…

Համաճարակից փրկվածներից ոմանք տեր են դառնում ընտանիքի ամբողջ ունեցվածքին, բայց շատերը թշվառ վիճակում են հայտնվում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6169 | 0 | 0
Facebook