Loading...

Articles

«Քսան» թվի խորհրդաբանությունը

23:01, Tuesday, 10 March, 2020
«Քսան» թվի խորհրդաբանությունը

«20» թիվը բաբելոնացիների դիցարանի գլխավոր աստվածներից մեկին՝ արևի աստված Շամաշին խորհրդանշող թիվն է եղել: Այս թիվը նույն նշանակությունն է ունեցել նաև ամերիկյան մայաների կրոնում:

Հոմերոսի «Ոդիսական» -ի գլխավոր հերոսը՝ Ոդիսևսը, իր լաստանավի համար 20 ծառ է կտրել:

«20» -ը վերծանվում է որպես կրկնապատկված «տասը»: Հին կելտերը «40» թիվը երկու անգամ «20» -ն են համարել:

Ֆրանսիացիների լեզվամտածողությունում «80» թիվ չորս անգամ քսանն է:

Քրիստոնեությունը «20» -ը մեկնաբանում է որպես «տասը պատվիրաններ» -ի իրացումը մարդու արարքներում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ «20» -ը «5 X 4» -ն է, որտեղ առաջին թիվը «Հնգամատյան» է նշանակում, իսկ երկրորդ թիվը՝ չորս ավետարանները:

Այսպիսով՝ «20» թիվն արտահայտել է Աստվածաշնչի Հին և Նոր կտակարանների սինթեզը:

«20» -ը նաև մեկնաբանվել է որպես մարմնական 5 զգացողությունների աշխարհից անցում չորս ավետարանների հոգևոր աշխարհ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3640 | 0 | 0
Facebook