Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՙԱյո՚, թե՞ ՙՈչ՚

10:49, Monday, 09 March, 2020
ՙԱյո՚, թե՞ ՙՈչ՚
     Հեռավոր գյուղերից մեկում մասնակցում էի ընկերոջս պապիկի թաղման արարողությանը: Բակում հավաքված մարդիկ վիճում էին և փորձեցի մասնակից լինել վեճին: Նրանց վեճը առաջիկա հանրաքվեին էր վերաբերվում:
     -Ես ՙՈչ՚ եմ ասելու, -ասում էր մի ծերունի:
     -Պապիկ, մենք բոլորս պետք է ՙԱյո՚ ասենք, - ընդդիմանում էր ոգևորված երիտասարդը:
     -Ի՞նչու եք վիճում, -միջամտեցի, -գոնե գիտե՞ք, թե ինչի մասին է հանրաքվեն, ի՞նչ փոփոխություններ են կատարվելու:
     Նրանք տարբեր մեկնաբանություններ արեցին:
     Պարզվում է, որ շատերն իրազեկված չեն և չգիտեն թե ի՞նչ փոփոխություններ են կատարվելու սահմանադրության մեջ և ինչի համար են քվեարկելու:
     Ժամանակը չէ՞ր, որ գոնե հեռուստատեսությամբ սահմանադրական փոփոխությունների մասին իրազեկեին ընտրողներին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8218 | 0 | 0
Facebook